Ա. Բախշյան. Երևանում տարեկան մոտ 5000 երեխա այսօր դուրս է մնում կրթությունից
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների վերաբերյալ երեկ նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Բարև Երևան» խմբակցության տարածած նամակում ասված է.
«Իմ հարցմանն ի պատասխան ստացել եմ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին տեղեկություն (կատարողներ՝ Հանրակրթության, Իրավաբանական և Կազմակերպական վարչություններ), ըստ որի՝ Երևանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը 20080 է: Եթե անգամ ընդունենք, որ նրանց 30 տոկոսը կրկնակի հերթագրվածներ են, ապա մոտ 15000 հերթագրված երեխա կա Երևանում, որոնց առնվազն 1/3-ը 5 տարեկանները կլինեն, այսինքն՝ 5 տարեկան մոտ 5000 երեխա այսօր դուրս է մնում կրթությունից:
Հիշեցնեմ, որ «Կրթության զարգացման պետական ծրագրիր» ՀՀ օրենքով նախատեսված է, որ մինչև 2015 թվականը 5 տարեկանների 90 տոկոսը պետք հաճախի նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Երևանի զարգացման 2010-2013թթ. ծրագրում էլ գրված է՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի երեխաներին պետք է պարտադիր ընդգրկել նախադպրոցական կրթության համակարգ, սակայն ոչ մի կետով չի նախատեսվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվն ավելացնել կամ չի խոսվում այն ծրագրի մասին, որով դպրոցներում կիրականացվի այս ծրագիրը: Առիթը եկել է ասելու, որ այդ ծրագրով նախատեսվել է հիմնանորոգել 16 մանկապարտեզ և նորոգել 4 մանկապարտեզների տանիքն ու սանհանգույցները: Մասնավորապես, 2011 թվականին ծրագրված է եղել հիմնանորոգել Երևանի Կենտրոնի հ.1 մանկապարտեզն ու կաթսայատուն կառուցել մանկապարտեզի համար, սակայն առ այսօր՝ 2013 թվականի սեպտեմբերը, մանկապարտեզի դռները դեռևս փակ են, քաղաքապետարանը կամ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը այդպես էլ չեն պատասխանում իմ գրավոր այն հարցմանը, որով խնդրել եմ տրամադրել այդ մանկապարտեզի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը և ներսը տեսնելու թույլտվությունը:
Կրկին խնդրում եմ տրամադրել թ.1 մանկապարտեզի գործունեությունը կասեցնելու որոշումն ու կազմակերպել այցելություն այդ մանկապարտեզի ներսն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև ներկայացնել քաղաքապետարանի այն միջոցառումների պլանը, որը միտված է լինելու նախադպրոցական կրթության «ՀՀ կրթության զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքի պահանջն իրականացնելուն:
Շնորհակալություն համագործակցության համար»:
Նախորդող հրապարակումներ`
Հարցեր, որոնք քաղաքապետարանը թողեց անպատասխան
Դեռ ինչքան ժամանակ մանկապարտեզի մեկ խմբում պետք է լինի 35-40 երեխա. Քաղաքապետարանի հստակ պատասխան չկա
Մանկապարտեզի մեկ խմբում 40-ից ավելի երեխա կա. Քաղաքապետարանում խնդրին տեղյակ են
Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի
Panorama.am-ի հրապարակման հետքերով. ՄԻՊ-քաղաքապետ նամակագրությունը շարունակվում է
Սեպտեմբերի 1-ից երևանյան մանկապարտեզներ կընդունվեն ևս 1300 երեխաներ
2007 թվականին ծնված երեխաները մանկապարտեզում տեղ չունեն. Գ. Սողոմոնյան
Արարատի մարզի գյուղերում երեխաներին մանկապարտեզներ չեն ընդունում