Հարցեր, որոնք քաղաքապետարանը թողեց անպատասխան
Երևանյան ու ընդհանրապես մանկապերտեզների խնդիրներին հետամուտ Panorama.am-ը դեռ երկու ամիս առաջ` հուլիսի 15-ին մի քանի հարցեր էր ուղղել քաղաքապետարանին: Քաղաքապետարանից հաստատեցին` նամակը ստացել են:
Չստանալով հարցերի պատասխանները, դրանք օգոստոսի 28-ին կրկին հասցեագրեցինք քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Մինչ այս պահը` 11.09.2013թ. ժամը 14:00-ի դրությամբ որևէ հարցի պատասխան խմբագրությունը չի ստացել:
Հրապարկելով անպատասխան մնացած հարցերը, խմբագրությունը դեռևս ակնկալում է ստանալ դրանց պատասխանները, քանի որ շատ երեխաներ այս պահին զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:
1. Այս պահին քանի՞ մանկապարտեզի շենք է տրված վարձակալության, ո՞ր մանկապարտեզներն են, խնդրում եմ յուրաքանչյուրի համար նշել, թե ե՞րբ է տրվել վարձակալությամբ, ե՞րբ է վարձակալության ժամկետն ավարտվում:
2. Թիվ 1 մանկապարտեզին ի՞նչ ճակատագիր է սպասվում: Շատերն ասում են, այն սեփականաշնորհվել է ու տեղը հյուրանոց է կառուցվելու: Խնդրում եմ տեղեկատվություն, թե ինչի՞ է վերածվելու մանկապարտեզը:
3. Այս պահի դրությամբ քանի՞ երեխա է հերթագրված մանկապարտեզ ընդունվելու համար:
4. Ճի՞շտ են տեղեկությունները, թե այսուհետ մանկապարտեզ երեխաներին ընդունում են 3 տարեկանից հետո:
Հիշեցնենք, որ «Տեղակտվության ազատության մասին» օրենքի համաձայն, գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասինհարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Նախորդող հրապարակումներ`
Դեռ ինչքան ժամանակ մանկապարտեզի մեկ խմբում պետք է լինի 35-40 երեխա. Քաղաքապետարանի հստակ պատասխան չկա
Մանկապարտեզի մեկ խմբում 40-ից ավելի երեխա կա. Քաղաքապետարանում խնդրին տեղյակ են
Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի
Panorama.am-ի հրապարակման հետքերով. ՄԻՊ-քաղաքապետ նամակագրությունը շարունակվում է
Սեպտեմբերի 1-ից երևանյան մանկապարտեզներ կընդունվեն ևս 1300 երեխաներ
2007 թվականին ծնված երեխաները մանկապարտեզում տեղ չունեն. Գ. Սողոմոնյան
Արարատի մարզի գյուղերում երեխաներին մանկապարտեզներ չեն ընդունում