Մանկապարտեզներ, որոնց դռները փակ են շատ երեխաների առջև
Մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից զրկված են ոչ միայն Երևանում, այլև մայրաքաղաքին մոտ ու հեռու բնակավայրերում ապրող երեխաները: Ընդ որում, մյուս քաղաքներում մանկապարտեզները, ի տարբերություն Երևանի, վճարովի են: Նույնիսկ 6-8 հազար դրամ վճարելու դեպքում աշխատող ու չաշխատող ծնողները չեն կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզում տեղավորել: Մյուս ոլորտների նման այստեղ էլ գործը հեշտ գլուխ բերելու համար ստիպված ես վերևներում մի լավ ծանոթ ունենալ:
Panorama.am-ը ահազանգեր է ստացել Արմավիրի մարզի Էջմիածին, Հոկտեմբերյան քաղաքներից:
Երևանում աշխատող ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում 2.5 տարեկան երեխային քաղաքում գործող մանկապարտեզներից մեկում տեղավորել: «Խմբերը գերբեռնված են, թույլատրելի չափն էլ այս պահին գերազանցված է»,-պատճառաբանում է տնօրինությունը:
Հոկտեմբերյանի մանկապարտեզներից մեկում էլ ուշագրավ դեպք է արձանագրվել: Երբ ծնողները ցանկացել են երեխային արդեն ավելի երկար թողնել մանկապարտեզում, որպեսզի երեխան այնտեղ նաև քնի, դաստիարակը սկսել է համոզել, որ չթողնեն: Հետո պարզվել է, որ երեխային քնացնելու համար մահճակալ չկա: Որոշվել է, որ այս երեխան էլ ուրեմն մեկ ուրիշի հետ ոտ ու գլուխ է քնելու:
Հետաքրքրիր է, արտագաղթի բարձր ու ծնելիության համեմատաբար ցածր ցուցանիշների ֆոնին շատ բնակավայրեր կանգնած են այս խնդրի առաջ: Ինչո՞ւ: Տեղական կառավարման մարմինները ի վերջո կարող են չէ՞ մի պարզ հաշվարկ կատարել, ասենք այսքան բնակչություն ունեցող համայնքին պետք է այսինչ թվով մանկապարտեզի շենք այսինչ թվով խմբերով: Չենք էլ խոսում այն մասին, որ որոշ համայնքերում ոչ միայն մանակապարտեզ չի գործում, այլև դպրոց: Ու հիմնական կրթության ստանալու համար ծնողները ստիպված իրենց երեխաներին ամեն օր գյուղից գյուղ են տեղափոխում:
Սահմանդրության 39 հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»: Փաստորեն, այս դեպքում հենց պետական մարմինների կողմից խախտվում է մանկահասակ ու ոչ մանկահասակ երեխաների կրթություն ստանալու իրավունքները:
Նախորդող հրապարակումներ`
Ա. Բախշյան. Երևանում տարեկան մոտ 5000 երեխա այսօր դուրս է մնում կրթությունից
Հարցեր, որոնք քաղաքապետարանը թողեց անպատասխան
Դեռ ինչքան ժամանակ մանկապարտեզի մեկ խմբում պետք է լինի 35-40 երեխա. Քաղաքապետարանի հստակ պատասխան չկա
Մանկապարտեզի մեկ խմբում 40-ից ավելի երեխա կա. Քաղաքապետարանում խնդրին տեղյակ են
Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի
Panorama.am-ի հրապարակման հետքերով. ՄԻՊ-քաղաքապետ նամակագրությունը շարունակվում է
Սեպտեմբերի 1-ից երևանյան մանկապարտեզներ կընդունվեն ևս 1300 երեխաներ
2007 թվականին ծնված երեխաները մանկապարտեզում տեղ չունեն. Գ. Սողոմոնյան
Արարատի մարզի գյուղերում երեխաներին մանկապարտեզներ չեն ընդունում