Քաղաքապետարանից պատասխանեցին. Թիվ 1 մանկապարտեզը սեփականաշնորհված չէ
Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը երեկ վերջապես պատասխանել է Panorama.am-ի հարցերին, որոնք արդեն հրապարկել էինք:
-Այս պահին քանի՞ մանկապարտեզի շենք է տրված վարձակալության, ո՞ր մանկապարտեզներն են, խնդրում եմ յուրաքանչյուրի համար նշել, թե ե՞րբ է տրվել վարձակալությամբ, ե՞րբ է վարձակալության ժամկետն ավարտվում:
-Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 53 մանկապարտեզներից տարածքներ են տրված վարձակալությամբ այլ սուբյեկտների` տարբեր ժամկետներով:
-Թիվ 1 մանկապարտեզին ի՞նչ ճակատագիր է սպասվում: Շատերն ասում են, այն սեփականաշնորհվել է ու տեղը հյուրանոց է կառուցվելու: Խնդրում եմ տեղեկատվություն, թե ինչի՞ է վերածվելու մանկապարտեզը:
- «Երևանի հ.1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը սեփականաշնորված չէ։ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է 13.09.2010 թվականից։ Երեխաների մի մասը տեղափոխվել է վարչական շրջանի տարբեր մանկապարտեզներ՝ ծնողների համաձայնությամբ։ Մանկապարտեզի աշխատողները տնօրենը, հաշվապահը և պահակները վարձատրվում են: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության 2013-2017 թվականների զարգացման քառամյա ծրագրի՝ հիմնանորոգման կարիք ունեցող մանկապարտեզների ցանկում առաջինը նշված է հ. 1 մանկապարտեզը։
-Այս պահի դրությամբ քանի՞ երեխա է հերթագրված մանկապարտեզ ընդունվելու համար:
Երևանի մանկապարտեզներում հերթագրված են շուրջ 18 000 երեխա, որոնց մեծ մասը կրկնակի, եռակի հերթագրվածներն են:
-Ճի՞շտ են տեղեկությունները, թե այսուհետ մանկապարտեզ երեխաներին ընդունում են 3 տարեկանից հետո:
-Մանկապարտեզներում համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում երեխաների ընդունելությունը կազմակերպվում է 2 տարեկանից:
Նախորդող հրապարակումներ`
Հարցեր, որոնք քաղաքապետարանը թողեց անպատասխան
Նամակ քաղաքապետին. Թիվ 1 մանկապարտեզը չհիմնանորոգելն անմեղ բացթողո՞ւմ է, թե՞ դիտավորություն
Բախշյանը կսպասի, թե երբ Սադոյանը կբարեհաճի մանկապարտեզի դարպասները բացել
Կենտրոնի բնակչին մտահոգում է թիվ 1 մանկապարտեզի ճակատագիրը. Թող պարզի՝ փակվելուց առաջ ով նշանակվեց տնօրեն
Դեռ ինչքան ժամանակ մանկապարտեզի մեկ խմբում պետք է լինի 35-40 երեխա. Քաղաքապետարանի հստակ պատասխան չկա
Մանկապարտեզի մեկ խմբում 40-ից ավելի երեխա կա. Քաղաքապետարանում խնդրին տեղյակ են
Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի
Panorama.am-ի հրապարակման հետքերով. ՄԻՊ-քաղաքապետ նամակագրությունը շարունակվում է
Սեպտեմբերի 1-ից երևանյան մանկապարտեզներ կընդունվեն ևս 1300 երեխաներ
2007 թվականին ծնված երեխաները մանկապարտեզում տեղ չունեն. Գ. Սողոմոնյան
Արարատի մարզի գյուղերում երեխաներին մանկապարտեզներ չեն ընդունում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում