Իրանը կրկին դժգոհում է. Ադրբեջանը փորձում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր անվանը գրանցել հին իրանական ճոկան մարզախաղը
«Ադրբեջանը փորձում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր անվանը գրանցել հին իրանական ճոկան (polo) մարզախաղը»,-այդ մասին իրանական «ասիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանի Զադեն:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանական մշակութային արժեքները սեփականացնելու փաստերին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանցիները իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին իրենց անվանը գրանցելու ջանքերից հետո հիմա էլ փորձ են անում նույն կերպ վարվել հին իրանական «ճոկան» մարզախաղի հետ և այդ առումով արդեն պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին»:
Շարունակելով թեման՝ Համզե Իլխանի Զադեն հավելել է. «Այս խնդրին պետք է նայել երկու տեսանկյունից՝ մարզական և մշակութային: Առաջինի դեպքում ճոկանի համաշխարհային ֆեդերացիան այն համարում իրանական պատմական խաղ, իսկ ինչ վերաբերում է մշակույթին, ապա տարիներ առաջ այդ խաղը չինացիներն էին ուզում ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել իրենց անվանը, սակայն ոլորտում հայտնի վաստակ ունեցող իրանցի մասնագետների ջանքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները այցելեցին Շիրազի և Իսֆահանի ճականի դաշտեր, ինչից հետո չինացիները հետ վերցրեցին իրենց դիմումը և այդ գործընթացը կասեցվեց»:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Ճոկանը խմբակային սպորտի տեսակ է, որ խաղում են մականներով և գնդակով։ Մասնակիցները ձիավորներ են, որոնք բաժանվում են երկու խմբի և խաղադաշտում հատուկ մականների օգնությամբ փորձում են գնդակով գրավել հակառակորդի դարպասը։
Նախորդող հրապարակումներ՝
ԻԻՀ Մեջլիսի պատգամավորը ԱԳՆ-ից պահանջում է Գյանջավիի հարցով բողոք ներկայացնել միջազգային ատյաններին
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Իրանցի երաժշտագետ. Թառի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պնդումները կեղծ են
«ԻՌԻԲ». Եթե Նիզամի Գյանջավին կենդանի լիներ, ապա նա Իլհամ Ալիևի վարչակարգի ամենամեծ ընդդիմախոսներից մեկը կլիներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան