Ծածկած շուկայի համար շահագործման ակտ քաղաքապետարանը չի ձևակերպել. Օրենքի խախտումներն ու հանցավոր լռությունը
Արդեն նախկին Ծածկած շուկայում ապօրինությունները շարունակվում են, նույն ինտենիսվությամբ շարունակվում է նաև պատկան մարմինների լռությունը:
Ծածկած շուկայի տարածքում ապօրինի արված շինաշխատանքները չեն վավերացվել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ շինությանը շահագործման ակտ չի տրվել, իսկ օրենքի համապատասխան դրույթը, որ շինությունը կարող է շահագործվել միայն այդ ակտի առկայության դեպքում, կոպտորեն ոտնակոխ է արվում:
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ Երևանի կենտրոնական փակ շուկայի վերակառուցման շինարարական աշխատանքներն ավարտվելու վերաբերյալ շինարարության շահագործման փաստագրման ակտ Երևանի քաղաքապետարանի կողմից չի ձևակերպվել»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:
Այն, մասին, որ սեփականատերը բացեիբաց խախտում է օրենքը, առանց համապատասխան փաստաթղթի շահագործելով կապիտալ վերանորոգում արած շենքը, խոսում է նաև հեռուստաընկերություններով պտտվող գովազդը, որը հրավիրում է գնումներ կատարել «վերակենդանացած» շուկայում: Պատկան մարմինները հանցավոր լռություն են պահպանում, իսկ Երևանի շքեղ ճարտարապետական կոթողներից մեկը ասես վատ գրիմ արած և անճանաչելի դիակ լինի:
Եվ մեկ անգամ հիշեցնենք, որ Քաղաքաշինության մասին օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` «Ավարտված շինարարության (շենքերի, շինությունների, դրանց վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ընդլայնման և բարեկարգման) շահագործման ընդունումը փաստագրվում է շահագործման ակտով` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացնելուց հետո:
Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միմիայն շահագործման ակտը ձևակերպելուց հետո: Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրում է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Ծածկած շուկայի տարածքում առևտրի թույտվություն, շահագործման ակտ տրամադրելը կխախտի օրենքը. Ազիզյան
Բացառիկ ապօրինություն. «Ծածկած շուկան իրավական վակուումի մեջ է հայտնվել»
«Փակ շուկա». Օրենքի հերթական ոտնահարումը. Կտրվի՞ կամ տրվե՞լ է ավարտական ակտ ապօրինի շինությանը
«Փակ շուկան» բաց է. Ներսում` մի փոքր շուկա ու մի մեծ սուպերմարկետ (տեսանյութ)
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը
Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան