Ժողովուրդ, արդեն հոգնել եմ Փակ շուկայից. Մշակույթի նախարար
«Ժողովուրդ, ես արդեն հոգնել եմ Փակ շուկայից, բազմիցս հայտարարել եմ, որ մենք ամեն ինչ արել ենք օրենքով նախատեսված կարգով։ Փակ շուկայի հարցով մշակույթի նախարարությունն օրենքի խախտում չի արել», - այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարությունը Փակ շուկայի նոր նախագիծը չի հաստատել և համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին։ «Մեր լիազորությունների մասով ամեն ինչ կատարված է, ինչքա՞ն կարող եմ այս հարցը մեկնաբանել, որևէ նոր բան ձեզ, ցավոք, չունեմ ասելու»,- պնդեց Պողոսյանը։
Լրագրողի հարցին, թե հնարավոր կլինի՞ Փակ շուկան վերադարձնել նախկին, հին տեսքին, ինչի համար պայքարում են մի խումբ քաղաքացիներ, մշակույթի նախարարը հստակ պատասխան չտվեց, այլ պարզապես հույս հայտնեց, որ իրենք կկարողանան ժամանակի ընթացքում լուծել այդ խնդիրները: «Պետք է հասկանալ, թե ինչու են մերթընդմերթ նման հարցեր ծագում», -հավելեց Պողոսյանը:
Նախարարը նաև ասաց, որ ափսոսում է, որ Փակ շուկան նման ճակատագրի արժանացավ:
Նախորդող հրապարակումներ`
Ծածկած շուկայի տարածքում առևտրի թույտվություն, շահագործման ակտ տրամադրելը կխախտի օրենքը. Ազիզյան
Բացառիկ ապօրինություն. «Ծածկած շուկան իրավական վակուումի մեջ է հայտնվել»
«Փակ շուկա». Օրենքի հերթական ոտնահարումը. Կտրվի՞ կամ տրվե՞լ է ավարտական ակտ ապօրինի շինությանը
«Փակ շուկան» բաց է. Ներսում` մի փոքր շուկա ու մի մեծ սուպերմարկետ (տեսանյութ)
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը
Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում