Կարնո քոչարի, Քերծի, Փափուռի` Ծածկած շուկայի մոտ. «Ուզում ենք նորից կյանքի կոչվելու հույս տալ հուշարձանին»
Ծածկած շուկայի մոտ` հուշարձանը նախկին տեսքին վերադարձնելու պահանջը վաղը քաղաքացիները կներկայացնեն ազգային պարերի տեսքով: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը վաղը ժամը 3-ին կհավաքվի Մաշտոցի պուրակում, որտեղից կշարժվեն Ծածկած շուկա` ազգային պարեր պարելու:
«Մշակութային հուշարձանը չի կարող պատկանել ինչ-որ օլիգարխի: Թույլ տրված սխալը պետք է ուղղել:
Մենք մեր մշակույթի տերն ենք և ունենք այնքան համառություն, ինչքան որ պետք է հուշարձանը վերադարձնելու համար:
Մեր ազգային պարերը, ինչպես և հուշարձանները մեր մշակույթի բաղադրիչն են: Պարելով կեղեքված հուշարձանի մոտ, ուզում ենք նոր շունչ և նորից կյանքի կոչվելու հույս տալ նրան:
Մեր ազգային պարերն իմացող բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ: Պարելու ենք Կարնո քոչարի, Քերծի, Փափուռի ու էլի շատ հիանալի պարեր»,- ասված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ:
Նախորդիվ`
Ծածկած շուկայի տարածքում առևտրի թույտվություն, շահագործման ակտ տրամադրելը կխախտի օրենքը. Ազիզյան
Բացառիկ ապօրինություն. «Ծածկած շուկան իրավական վակուումի մեջ է հայտնվել»
«Փակ շուկա». Օրենքի հերթական ոտնահարումը. Կտրվի՞ կամ տրվե՞լ է ավարտական ակտ ապօրինի շինությանը
«Փակ շուկան» բաց է. Ներսում` մի փոքր շուկա ու մի մեծ սուպերմարկետ (տեսանյութ)
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը
Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան