Ադրբեջանում Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակցին ձերբակալել, այնուհետև ստիպել են 48 ժամվա ընթացքում լքել երկիրը
«Բաքուն շարունակում է Իրանի ներկայացուցչությունների նկատմամբ ճնշում գործադրելու քաղաքականությունը»,-այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Բաքուն, խախտելով Վիեննայի կոնվենցիայի դրույթները, Ադրբեջանում Իրանի մշակույթի կենտրոնի՝ վարչական հարցերով պատասխանատուին 3 ժամով ձերբակալել է, այնուհետև ստիպել, որպեսզի վերջինս 48 ժամվա ընթացքում լքի երկիրը:
Շարունակելով թեման՝ «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը հավելում է. «Ադրբեջանը 1390 թվականի ազար ամսից ի վեր (2011թ.) ծառայողական անձնագրեր ունեցող Իրանի ներկայացուցչությունների 8 աշխատակցի ստիպել է լքել երկիրը, կամ արգելել է նրանց մուտք գործել Ադրբեջան:
Հակառակ Իրանի վարած բարեկամական քաղաքականության՝ նախորդ տարիներին Ադրբեջանն ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցչության, ԻԻՀ հեռուստառադիոընկերության և ԻԻՀ մշակույթի կենտրոնի աշխատակիցներին թույլ չի տվել մուտք գործել երկիր և նրանք Բաքվի օդանավակայանից կամ ցամաքային սահմանից հետ են վերադարձել Իրան»:
«Իրանի ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելը կամ դրանց աշխատակիցներին վտարելու Ադրբեջանի գործողություններն այն պարագայում են իրականացվում, երբ Թեհրանի՝ Բաքվին ցուցաբերվող ռազմավարական աջակցությունը շարունակվում է՝ ապահովելով Ադրբեջանի և Նախիջևանի ցամաքային կապը: Ավելին, Իրանը ձեռնպահ է մնացել պատասխան քայլեր իրականացնելուց. նույնիսկ համաձայնություն է տվել Իրանում Ադրբեջանի մշակութային կենտրոն հիմնելու Բաքվի խնդրանքին: Ակնկալում ենք, որ Իրանի կառավարությունը արժանի պատասխան կտա Ադրբեջանի Հանրապետության սատանայություններին և կկանխարգելի վերջինիս կողմից շարունակվող գործողությունները»,-եզրափակում է «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի սահմանը փակելու Ադրբեջանի նպատակը տարածաշրջանը ապակայունացնելն է. Իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում