Իրանի Մեջլիսի պատգամավոր. Իսրայելի աջակցության վերջը Ադրբեջանի իշխող ռեժիմի տապալումն է լինելու
«Իսրայելի աջակցության վերջն Ադրբեջանի իշխող ռեժիմի տապալումն է լինելու»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Բաքուն, խախտելով Վիեննայի կոնվենցիայի դրույթները, Ադրբեջանում Իրանի մշակույթի կենտրոնի՝ վարչական հարցերով պատասխանատուին 3 ժամով ձերբակալել է, այնուհետև ստիպել, որպեսզի վերջինս 48 ժամվա ընթացքում լքի երկիրը»:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, մասնավորապես նշել է. «Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ են տալիս ձեռք քաշել Իսրայելի և ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունից, եթե ոչ, ապա դրա վերջն իրենց ռեժիմի տապալումն է լինելու»:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանում Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակցին ձերբակալել, այնուհետև ստիպել են 48 ժամվա ընթացքում լքել երկիրը
Իրանի սահմանը փակելու Ադրբեջանի նպատակը տարածաշրջանը ապակայունացնելն է. Իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա