Ռիա Նովոստի. Պուտինը Հայաստանում հրաշք է տեսել
Ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը հրապարակել է «Մոսկավյան լուրեր»-ի հատուկ թղթակից Արկադիյ Դուբնովի հոդվածը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցի առնչությամբ:
Հեղինակը սկզբում ներկայացրել է այն հանգամանքը, որ Գյումրիում տեղակայված, Հարավային Կովկասում միակ ռուսական 102-րդ ռազմական բազայում, Վլադիմիր Պուտինը ականատես է եղել իսկական հրաշքի: Նախագահին ցուցադրել են երկրաշարժի ժամանակ ավերված ուղղափառ տաճարներից մեկի փլատակներից հայտնաբերված սրբապատկերը, որը հայտնաբերելու ժամանակ ամբողջությամբ պատված է եղել սև գույնով: Սակայն հետագա երեք տարիների ընթացքում սրբապատկերը անբացատրելի կերպով ինքնավերականգվել է:
Շարունակելով նախագահի պետական այցի վերաբերյալ անդրադարձը՝ հեղինակը ներկայացրել է արդեն մայրաքաղաք Երևանում, նախագահական նստավայրում տեղի ունեցած միջոցառումները, դրանց շրջանակներում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունները և ստորագրված լայն փաստաթղթերի շրջանակը:
Այս համատեքստում Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու առումով հեղինակը նշել է, որ «մնում է սպասել մինչև դեկտեմբերի 19, երբ Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ էլ կհաստատվի ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»: Այսպիսով Հայաստանը Մաքսային միությանը կնդամակցի արդեն գալիք տարում, ավելի շուտ, քան դրան պատրաստ կլինի Ղրղզստանը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանում էր գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի ունեցավ «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային Միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումը, ՀՀ-ՌԴ նախագահները ուղիղ միացմամբ հետևեցին «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողությանը, ՌԴ նախագահը այցելեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա, այնուհետև նախագահները եղան Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբում Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իսկ ավելի ուշ արդեն նախագահական նստավայրում տեղի ունեցավ լրագրողների մասնակցությամբ ամփոփիչ ասուլիս և երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախորդիվ`
«Ընկերներին ամեն ինչ, իսկ թշնամիներին՝ օրենք». «ԿՊ»-ի անդրադարձը` Պուտինի Հայաստան կատարած այցին
«Газета.Ru». «Պուտինը Հայաստան եկավ՝ որպես հաղթող անհավասար պայքարում»
Լուսանկարներն այստեղ ` Պետական այցով Հայաստանում է ՌԴ նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա