Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Սյունիքի մարզի Սպանդարյանի միջնակարգ դպրոցի շենքի տանիքը մի քանի տարի առաջ բնական աղետի ժամանակ քամին տարել է… մի քանի ամիս առանց տանիքի մնալուց հետո շինությունն անմխիթար վիճակում է հայտնվել. գարունն էլ, քամին տանիքն է տարել, իսկ անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը:
Շենքը կառուցվել է 1978 թվականին: Շինությունը դրանից հետո երբևէ չի վերանորոգվել, միայն աղետից հետո փոխվել է տանիքը: «Տանիքը գերազանց վիճակում է, շատ լավ կառուցեցին: Բայց դե պատերն արդեն ճաքել էին, խոնավություն… երկար տարիների շենք է, պատերին` ճեղքեր, հատակը` բետոն ու հող»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գոհարիկ Գալստյանը:
Տնօրենի խոսքով, աղետից հետո ամբողջությամբ քանդվել է մանրահատակը, մարզպետը արհեստական բարակ գորգ (կավրալիտ) է տվել, բայց միևնույն է հատակը հող է: Պատերին ճաքեր են գոյացել, շենքի հետնամասում այնքան խոնավ է, որ նստվածք է տալիս: Սանհանգույցները ևս ահավոր վիճակում են: Մարզադահլիճը, տնօրենի բնորոշմամբ, վթարային է:
«Պատուհաններն ու դռներն այդ թվականների են, շատ վատ վիճակում են, քայքայված ու ճեղքերով. քամին դրանց միջով հանգիստ ներս է մտնում: Փչում է, մոմլաթ ենք խփում, բայց բոլոր դեպքերում էլի չի օգնում»,- ասաց Գոհարիկ Գալստյանն ու հավելեց, որ ջեռուցումը փայտի վառարանով են ապահովում, բայց նորմալ տաքացնել չի հաջողվում: Գյուղում ջերմաստիճանը շատ սառն է, ծովի մակերևույթից բավականին բարձր է:
Դպրոցի ճաշարանը փոքր սենյակում են տեղավորել, երեխաներին կարողանում են տաք ուտելիք տալ: Հարուստ գրադարան ունեն: Իհարկե նույն պայմաններն են, բայց գրքերը դարակներում են դրված: Որոշ մասը, սակայն, խոնավությունից փրկել չի հաջողվել: Միայն մի մասն են կարողացել տեղափոխել, բարեբախտաբար, չփրկվածների մեծ մասը հին դասագրքեր են եղել:
Սկզբում տնօրենին ասել են, որ դպրոցը ներառված է վերանորոգման ծրագրում, բայց մինչ օրս որևէ բան չի արվել. «Մարզպետն էլ եկավ, տեսավ ինչ վատ վիճակ է: Ես հույս ունեմ, որ կընդառաջեն, կօգնեն, հույս են տվել»:
Սպանդարյանի միջնակարգ դպրոցում սովորում է 69 աշակերտ: Դպրոցն այս տարի ավարտել է 9 աշակերտ, ընդունվել են 3-ը: Երեխաների թիվը նվազել է, բայց եկող տարի աճ կլինի, 6 աշակերտ են ընդունելու առաջին դասարան:
Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին