Իրանի Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականության պատճառով է, որ Գերմիի անցակետը չի բացվում
«Իրանի հանդեպ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականության պատճառով է, որ Գերմիի անցակետը չի բացվում»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Միրղեսմաթ Մուսավի Ասլը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ տարիներ առաջ Իրանի կառավարությունը Գերմիի շրջանում (գտնվում է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ՝ Արդաբիլ նահանգում) անցակետ հիմնելու վերաբերյալ որոշում է կայացրել, սակայն մինչ օրս այն այդպես էլ չի բացվել:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով վերոնշյալ փաստին, մասնավորապես նշել է. «Մինչ օրս, Իրանի Իսլամական Հանրապետությունը Ադրբեջանին մեծ օգնություն է ցուցաբերել, սակայն Իրանի հանդեպ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող տատանումները Գերմիի անցակետի բացման համար խոչընդոտ են հանդիսանում»:
Թեմայի առնչությամբ վերլուծություն՝
Իրան-Ադրբեջան հարաբերությունները 2013թ. Ապրանքաշրջանառության նվազում, սահմանային բախումներ, «մշակութային պատերազմ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա