ԻԻՀ ԱԳՆ. Ադրբեջանը անհիմն ձերբակալված Իրանի քաղաքացու համար պետք է անհապաղ ազատ պայմաններ ապահովի
«Ադրբեջանցի պաշտոնյաները անհիմն ձերբակալված Իրանի քաղաքացու համար պետք է անհապաղ ազատ պայմաններ ապահովեն»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բաքվի կարևորագույն գործերով դատարանը ԻԻՀ քաղաքացի Բահրամ Ֆեյզիին Իսրայելի դեսպանության վրա հարձակման փորձ և Իրանի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացույցիչը, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, մասնավորապես նշել է. «Ֆեյզիի գործով Իրանը հյուպատոսական քննությունն է իրականացրել. Նրան անհիմն են ձերբակալել. Միջադեպի առնչությամբ բանակցություններ վարելու նպատակով Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ. Հանդիպման ընթացքում մենք շեշտել ենք, որ Բահրամ Ֆեյզին անհիմն է ձերբակալվել և անհապաղ պետք է նրա համար ազատ պայմաններ ապահովեն»:
Հավելենք, որ վերջերս Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում Իսրայելի դեսպանության առջևից անցնելու համար ձերբակալել էին Իրանի մեկ այլ քաղաքացու՝ Հասան Ֆարաջիին: Իրանի ԱԳՆ-ի և Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության հետևողական ջանքերի արդյունքում Ֆարաջին վերջերս ազատ արձակվեց:
Նախորդող հրապարակում՝
Իրան-Ադրբեջան հարաբերությունները 2013թ. Ապրանքաշրջանառության նվազում, սահմանային բախումներ, «մշակութային պատերազմ»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան