«Երեք մատի կոմբինացիա». Արա Գյուլերի պատասխանը` Թվիթերում
Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Թվիթերի իր էջում հումորով է պատասխանել իր մահվան մասին լուրերին: Արա Գյուլերը տեղադրել է իր լուսանկարը, որտեղ երևում է 3 մատի կոմբինացիան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի լուսանկարիչը տեղափոխվել է Ստամբուլի Շիշլիի թաղամասի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացրել էր, որ պատճառը եղել է երիկամային անբավարարությունն ու արյան ցածր ճնշումը:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1950 թվականից սկսել է զբաղվել լրագրությամբ: Նրա լուսանկարները բազմիցս ցուցադրվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկրներում: Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է այնպիսի հայտնիների, ինչպիսիք են Ուինսենթ Չերչիլը, Առնոլդ Թոյնբը,Պիկասոն, Սալվադոր Դալին, Ալֆրեդ Հիչքոքը, Մարիա Կալլասը, Վիլյամ Սարոյանն ու Փարաջանովը:
Գյուլերին 2013-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհվել է ոսկե մեդալ:
Նախորդող հրապարակումներ`
Երևանյան ֆոտոշարք
«Բարև Ձեզ»... Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի համար հայ լինելը «առավելություն» է
«Ստամբուլի աչք» Արա Գյուլերը Երևանում է
Պոլսահայ հայտնի լուսանկարիչը պատմել է, թե ինչու է թաքցրել իր հայ լինելը
Ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
Աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի հայաստանյան թեմաներով լուսանկարները դիտել է ՀՀ նախագահը
«Ակադեմիա» պատկերասրահում ցուցադրվում են «Ստամբուլի լուսանկարիչ» Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան