Զինծառայողների անվտանգ ծառայությունը` գերխնդիր
Հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն գործողություններն ու դիպուկահար խմբերի ակտիվությունը հասարակության շրջանում ակտիվացրեցին պատերազմի վերսկսման մասին մտահոգությունները:
Չնայած այն հանգամանքին, որ իրավիճակը սահմանագծին բավականին լարված էր, սակայն և պաշտպանության նախարարը` 2013 թվականին բանակում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփելիս և ՀՀ նախագահը` աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում ունեցած խորհրդակցության ժամանակ ընդգծեցին, որ նույնիսկ այս պայմաններում պատերազմի հավանականությունը մեծ չէ:
Իրավիճակի վերաբերյալ չուշացան նաև ռազմական փորձագետների գնահատականները, ովքեր հղում կատարելով պատերազմի նախապատրաստման ու սանձազերծման մասին միջազգային փորձին` նշում էին, որ հիմքեր չկա կարծելու, որ Ադրբեջանի այս գործողությունները ռազմական գործողությունների վերսկսման հիմք են:
Հասարակության շրջանում առկա երկրորդ մտահոգիչ հանգամանքը` առաջնագծում նման միջադեպերի նվազեցման ու մարդկային կորուստների խնդիրն է: Այս իմաստով, հարցը կարելի է դիտարկել երկու հարթությունում` ներքին և արտաքին:
Արտաքին առումով, ակնկալիքները կապված են նմանատիպ միջադեպերի առնչությամբ միջազգային կառույցների, մասնավորապես, հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ենթադրվում էր, որ միջազգային այն խաղացողները, ովքեր հանդես են գալիս հակամարտության խաղաղ ու երկուստեք ընդունելի պայմաններով կարգավորման օգտին, որպես ճնշում` առավել կոշտ գնահատականներ կհնչեցնեին լարվածություն սանձազերծող կողմի հասցեին:
Սակայն ճնշումների նման դրսևորումը, մեծ առումով, բավարար չէ, այն կարող է առավել առարկայական լինել, եթե դրա արդյունքում հնարավոր լինի Ադրբեջանին ստիպել` ընդունել հրադադարի ամրապնդմանն ուղղված միջնորդների առաջարկը, այն է` շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում և դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերում: Ի տարբերություն Հայաստանի ու Արցախի, Ադրբեջանը շարունակում է չընդունել այս առաջարկները` համոզմունք հայտնելով, որ այս առաջարկների կյանքի կոչումը կամրապնդի ստատուս քվոն:
Ներքին առումով, կորուստները նվազագույնին հասցնելու նպատակով, արդեն մի քանի տարի է, մարտական հենակետերում իրականացվում են հակադիվերսիոն և հակադիպուկահար միջոցառումներ, որոնք ենթադրում են մարտական դիրքի համապատասխան կահավորման դեպքում առավելագույնս անվտանգ դարձնել այնտեղ հերթապահություն իրականացնող անձնակազմերի ծառայությունը:
Եվ ներքին և արտաքին հարությունում իրականացվող քայլերը ուղղված են սահմանագծում լարվածության լիցքաթափմանը, ինչպես նաև` հայկական կողմի համար գերխնդիր համարվող զինծառայողի անվտանգ ծառայության ապահովմանը:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները