Փոխնախարարը` հետազոտությունների և հղիության ախտաբանության համավճարի մասին
Հղիության ախտաբանության համավճարի ներդրման նպատակը ոչ միայն որակյալ բուժօգնությունն է, այլև ստվերայնության դեմ պայքարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:
«Ոչ թե նպատակ ունենք գումարներ հավաքելու, այլ փորձում ենք ստվերի դեմ պայքարել: Մենք չենք կարծում, որ սրա ներդրումով կտուժի բնակչության առողջությունը: Այդ ստվերայնության պայքարի արդյունքում ենք ունենալու որակյալ բուժօգնություն»,- ընդգծեց նա:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ հավելեց, որ համավճար չեն տալու սոցանապահով խմբերում ընդգրկված կանայք:
«Համավճարը չի տարածվի անհետաձգելի իրավիճակներում: Եթե կինը անհապաղ բուժօգնության կարիք ունի, որևէ մեկը չի խոսելու վճարի մասին մինչև նրա վիճակի կայունանալը: Այս համավճարի մոտեցումը ոչ թե մատչելիությունը սահմանափակելն է, այլ զսպման մեխանիզմ է, նաև նպատակ ունի հոսպիտալացման դեպքերի հիմնավորվածությունը բարձրացնել»,- պարզաբանեց Կարինե Սարիբեկյանը:
Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն անդրադարձավ նաև որոշմանը, ըստ որի,մարտի 1-ից ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար և հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիներ պետք է վճարեն լաբորատոր ծառայությունների դիմաց:
«Վճարը պաշտոնապես է դառնում: Եթե նախկինում կար ստվեր ու ոչ պաշտոնապես էին մարդիկ վճարում այդ ծառայությունների դիմաց, հիմա սիմվոլիկ վճարներ են լինելու, որոնցից առաջացած գումարներն էլ ճիշտ կկառավարվեն, կուղղվեն աշխատավարձին, զարգացմանը: Հիմա այդ գումարները չեն կառավարվում և մնում են համակարգից դուրս: Մարդն էլի գալիս է, բուժհիմնարկում վճարում է, բայց ո՞ւմ: Նա միմիայն բուժհիմնարկի դրամարկղում է վճարում կատարելու, ոչ թե բուժաշխատողին»,- ասաց նախարարի տեղակալը:
Նա կարծում է, որ այս համավճարն օգուտ է տալու բուժվողներին, ոչ թե բուժհիմնարկներին: Նշենք, որ սիմվոլիկ գումարներ են սահմանվել` 500-ից 1000 դրամ:
Մարտի մեկից Երևանի պոլիկլինիկաներում համավճար է լինելու սոցիալապես ապահով խավի համար: Իսկ մարտի 1-ից ապրիլի 7-ը հայտարարված միամսյա անվճար բուժօգնության ընթացքում հետազոտության համար կանայք չեն վճարի:
Նախորդիվ`
Առողջապահության ոլորտում կոռուպցիայի վերահսկման աշխատանքները շարունակվում են
Կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ուղղված միջացառումներ` ԱՆ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան