«Հո հավերժ նախաքննություն չի՞ գնալու». Զոհված զինծառայողի մայրը` Կոստանյանի հետ հանդիպման մասին

2010-ին Ստեփանակերտի Հայկազով զորամասում մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ առանձին մեկ ժամ տևած հանդիպումից Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է փոխանցել:

«Նա տեղյակ էր մեր գործից և պատրաստակամություն կար մեզ օգնելու: Հանդիպմանը ներկա մյուս պաշտոնյաներին էլ հանձնարարեց, որ մեր միջնորդությունները բավարարեն», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հանդիպման մանրամասները ներկայացրեց Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:

Նկատենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնում քննվող գործերով բաժնի պետ Կարեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի, Վալերի Մուրադյանը 2010թ. մարտի 14-ի լույս 15-ի գիշերը կասկածելի հանգամանքներում մահացել է ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: Նրան գտել են կախված վիճակում: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության դրդելու հատկանիշներով, սակայն տղայի մայրը՝ Նանա Մուրադյանը, պնդում է, որ բոլոր փաստերը ցույց են տալիս, որ իր որդուն սպանել են: Վալերի Մուրադյանի մահվան փաստի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է և նախաքննությունն իրականացվել է ԼՂՀ-ում, այնուհետև մոտ 3 ամիս անց գործն ուղարկվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: Մինչ այժմ գործով մեղադրյալներ չկան:

«Մենք մինչև Կոստանյանի հետ հանդիպումը մի քանի միջնորդություններ էինք ներկայացրել, սակայն դրանք չէին ընդունվել: Բայց Ես Կոստանյանին խնդրեցի, որ միջնորդությունները բավարարվեն, Կոստանյանն էլ ասեց բավարարեք ծնողի միջնորդությունները: Դրանք ես պետք է տանեմ զինդատախազություն», -փոխանցեց տիկին Մուրադյանը:

Մասնավորապես, Նանա Մուրադյանն ասաց, որ իրենք միջնորդությամբ խնդրում են, որպեսզի մեկ անգամ ևս հարցաքննվի Գոռ Սիմոնյանը, որը Արմավիրի մարզից է և Վալերի Մուրադյանի համածառայակիցն է եղել:

Որդուն կորցրած մայրը ասաց, որ Կոստանյանին հիշեցրել է տարբեր լրատվամիջոցներով հնչած նրա իսկ խոսքերը այն մասին, որ Վալերի Մուրադյանը զորամասում ականատեսն է եղել «բազմաթիվ չարաշահումների, նախաքննությունը շարունակվում է, մեղավորները կպատժվեն»:

«Իմ ասածից հետո ինքը զարմացավ, որ էդպես մանրամասնորեն հիշում եմ իր խոսքերը և ասաց, որ նախաքննություն է դեռ ընթանում: Բայց ես էլ ասում եմ, հո հավերժ նախաքննություն չի գնալու, էնքան մինչև մեռնենք-պրծնե՞նք», -ասաց տիկին Նանան:

Նա ասաց, որ դեռ Լեռնային Ղարաբաղում կատարված քննության ընթացքում գործով կարևոր իրեղեն ապացույց աթոռի վրայից, որի վրա իբրև բարձրացել և կախվելու միջոցով ինքնասպան է եղել Վալերի Մուրադյանը, մատնահետքեր չեն վերցվել:

«Այդ աթոռը իմ տղան չի բերել այդտեղ, այլ` մարդասպանը, որն էլ իմ երեխուն կախել է», -նշեց Նանա Մուրադյանը:

Նրա փոխանցմամբ, նույն հանդիպման ընթացքում, երբ ինքը ներկայացրել է այս և այլ հանգամանքներ ևս, պաշտոնյաները դժգոհություն են հայտնել Վալերի Մուրադյանի գործով քննիչների աշխատանքից:

«Եվ Արտավազդ Հարությունյանը, և քննչականի պետ Արմեն Հարությունյանը, ասել են, որ քննիչների անփութության պատճառով ի սկզբանե փչացնում են գործը, հետո էլ բացահայտելը դժվարանում է: Ես էլ ասում եմ` եթե փչացրել է գործը քննիչը, ուրմեն իրա վզից բռնեք, բա իրան բերեք, պատասխանատվության ենթարկեք, մարդ են սպանել չէ՞», -հանդիպման մանրամասները փոխանցեց տիկին Նանան` նշելով, որ մի քանի քննիչներ են փոխվել այս գործով, սակայն ոչ մի արդյունք:

Նախորդող հրապարակում`

Գևորգ Կոստանյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերին (Տեսանյութ)

Զոհված զինծառայողների մայրերը` Կոստանյանի հետ հանդիպումից առաջ (տեսանյութ)

Զինվորի ինքնասպանության գործով դատական նիստը հետաձգվեց. Փաստաբանը կոչ է անում մերժողական մոտեցումից զերծ մնալ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}