Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը
Լոռու մարզի Սվերդլովի միջնակարգ դպրոցը երկու հարկանի հսկա շինություն է: Արդեն հեռվից, սակայն, երևում է, որ շենքի մի հատվածում պատուհաններ չկան: Ներս մտնելիս առաջին բանը, որ աչքի է ընկնում, բետոնե կիսաքանդ հատակն է:
Մի փոքր վերև նայելով արդեն, կարելի է տեսնել կաթող տանիքի հետևանքները` սևացած առաստաղ ու տեղ-տեղ քայքայված պատեր:
Շինությունը կառուցվել է 87 թվականին: Շինությունը տիպային է, համեմատաբար կայուն է: 7 բալի համար է նախատեսված եղել, 1988-ի երկրաշարժին, բարեբախտաբար դիմացել ու չի փլուզվել, բայց միջնապատերն են վնասվել: Մի մասնաշենքն առհասարակ չի օգտագործվում:
Տնօրեն Արմեն Ղուկասյանի խոսքով, շենքը հիմնանորոգման խիստ կարիք ունի, վերջին անգամ մասնակի վերոնորոգվել է 2000-ին:
«Տանիքը լավ վիճակում չէ, տեղ-տեղ կաթում է: Պարբերաբեր քանդվում է, բարձրանում ենք կարկատում: Պատուհանների մեծ մասը սովետական ժամանակաշրջանի են` տեղ-տեղ քամին փչում է, ջերմության կորսուստ ենք ունեննում: Դասասենյակների հատակը քանդվում է, միջանցքում առհասարակ բետոնե հատակ է: Դռները նույնպես փոխել է պետք, հին են, մաշված ու քայքայված»,- ասում է տնօրենը:
Արմեն Ղուկասյանը վերանորոգման համար բազմիցս է դիմել թե պատկան կառույցներին, թե բարերարներին: Որոշ աշխատանքներ կատարվել են, որոշների հույսեր ունեն, ծրագրում էլ ընդգրկված է դպրոցը:
«Բայց առաջիկա 3 տարում չի լինի, առաջնահերթություններ են սահմանված, մերը երկրորդում է: Առաջնային այս պահին պատուհաններն ու տանիքը փոխելու անհրաժեշտություն կա, ապա հատակի վերանորոգում և ներքին հարդարում»,- ասում է տնօրենը:
Թեև պայմանները լավը չեն, բայց դպրոց աշակերտները սիրով են հաճախում: Սվերդլովի միջնակարգ դպրոցն ունի 128 աշակերտ: Նաև նախակրթարան է գործում, որտեղ 11 երեխա սովորում են պետության միջոցներով, ևս 10` դպրոցի:
«Առաջադիմությունը բավարար է, լավ աշակերտներ ունենք»,- նշում է Արմեն Ղուկասյանը:
Սվերդլովի դպրոցի ուսուցիչների 90 տոկոսը մասնագետներ են` բարձրագույն կրթությամբ, միայն ֆրանսերենի ուսուցչի անհրաժեշտություն ունի դպրոցը, մրցույթ են հայտարարել վաղուց, բայց դեռ հայտեր չկան: Տարածաշրջանում ֆրանսերենի մասնագետ չկա: Թոշակառու ուսուցչուհին է պարապում, մինչև մասնագետ կգտնվի:
Արմեն Ղուկասյանի խոսքով, գյուղում աշխատատեղեր չկան, մեծ մասը արտասահման են գնում` աշխատելու, մյուսներն էլ անասնապահությամբ են զբաղվում: Սոցիալապես մարդիկ այնքան էլ ապահով չեն:
Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝
Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը
Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում
5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին