Վարչապետը չներկայացավ համաժողովին, բայց կառավարությունում կընդունի բնապահպան ակտիվիստներին
Երևանում այս պահին անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովին նախատեսված էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը, ով այդպես էլ չներկայացավ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը կոնֆերանսում հանդես եկավ հայտարարությամբ, որն ուղղված էր մասնավորապես բնապահպան ակտիվիստներին: Նա հայտնեց, որ վարչապետը պատրաստ է կառավարությունում ընդունել բնապահպան ակտիվիստներին, պատասխանել նրանց հարցերին, բայց նրանք էլ պետք է իրենց հերթին վարչապետին ներկայացնեն բնապահպանական հաշվարկներ, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթեր:
«Այսօր մենք ձեզ սպասում ենք կառավարությունում»,- հայտարարեց Վաչե Գաբրիելյանը:
Նախորդող հրապարակում՝
Ալտեր-կոնֆերանսի մասնակիցները մտան դահլիճ՝ նախարար Ա. Հարությունյանին առաջարկելով մեկ բաժակ ջուր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները