Պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված. Ազատամուտի դպրոցը
Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի պատուհաններից ցելոֆաններն արդեն հանել են: Միայն 5-րդ դասարանի պատուհանինն է մնացել, դեռ պահում են, որ սառը օդը ներս չթափանցի:
Դպրոցի պայմանները, տնօրեն Լարիսա Հակոբյանի բնութագրմամբ, անմխիթար են:
«Մարզադահլիճն ահավոր, անմխիթար վիճակում է: Չի ջեռուցվում, պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված: Նիստերի դահլիճը մի փոքր տանելի վիճակում է, բայց գույք չկա: Ճաշարանը, որտեղ մինչև 4-րդ դասարանցիներին սնունդ ենք տալիս, չի ջեռուցվում»,- ներկայացնում է տնօրենը:
Մինչև այս շինության կառուցումը, դպրոցը գործել է ավանային սովետի շենքում: 1972-73 ուսումնական տարում առաջին շրջանավարտներն են դուրս եկել այս դպրոցից: Շենքը տիպային է, 2005-ին մասնակի վերանորոգվել է:
«Չեն փոխվել պատուհաններն ու հատակը: Ունենք կենտրոնացված կաթսայատուն ջեռուցման՝ գազով ջեռուցում ենք, բայց չի տաքանում՝ պատուհանների անմխիթար վիճակի պատճառով: Կաթսայատունը հին է, ստիպված հնոցապան ենք պահում»,- նշում է նա:
Լարիսա Հակոբյանի խոսքով, հատկապես անմխիթար վիճակում է հատակը. «Ինչքան էլ թեթևակի վերանորոգում ենք, չի օգնում: Դպրոցի միայն տանիքն է ամբողջությամբ վերանորոգված»:
Ուսուցիչների պակաս Ազատամուտի միջնակարգ դպրոցը չունի:
«Ես պայքարում եմ, կողմ եմ ուսուցիչների որակավորմանը: Մենք հին և նոր լավ կադրեր ունենք: Այս տարի ռուսերենի ուսուցչուհին թոշակի է գնում: Հարևան գյուղում մի երիտասարդ լավ կադր կա, իրենք ենք բերելու: Ուսուցիչների պակաս չունենք, քանի, որ մեր համայնքում բարձրագույն կրթությամբ շատ մասնագետներ կան»,- ասում է տնօրենն ու ավելացնում, որ 360 աշակերտ ունեն:
Գյուղի պայմանները, դպրոցի պայմանների նման անմխիթար են: Պատճառն աշխատատեղեր չունենալն է: Նախկինում ավան է եղել, հիմա արդեն գյուղ է համարվում:
Մարդիկ անասնապահությամբ են զբաղվում, բայց մեծ բաներ չեն կարող վաստակել դրանով: Համայնքը հիմնականում գոյատևում է արտագնա աշխատանքի միջոցով: Համեմատաբար նորմալ վարձատրությունը դպրոցում աշխատողներն են ստանում:
Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝
Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը
Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը
Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում
5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան