Քաղաքագետ. Հայկական հարցը պետք է գործիք լինի հայկական դիվանագիտության ձեռքում
Անկարան դեռևս կխուսափի առանց ՆԱՏՕ-ի գործընկերների աջակցության պատերազմի մեջ չի մտնել Սիրիայի հետ: Ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Այլ հարց է, եթե Թուրքիան փորձի առաջ գնալ դեպի Լաթաքիա, որը Բաշար Ասադի ծննդավայրն է, Ասադի իշխանության հենարանն է այդ շրջանում: Այս դեպքում իրավիճակը կփոխվի, սիրիական բանակն ավելի ակտիվ կգործի, մարդկային կորուստները մեծ մասշտաբի կհասնեն: Բայց սանձահարել պատերազմ Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ դեռևս ոչ մեկ հետաքրքրված չէ, պարզապես այդ վտանգն ակտիվ պահելու ցանկություն կա, որը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է այսպիսի փոքր տարածաշրջանների վրա ասպտամբերի ակտիվությամբ»,-ասաց նա:
Ըստ քաղաքագետի, իրականությունն այն է, որ Քեսաբի, Սիրիայի ճակատագիրն ակտիվորեն քննարկվում է Իրան-ԱՄՆ ֆորմատով, նաև ինչ-որ չափով Իսրայելն է փորձում է իր ազդեցությունն ունենալ Սիրիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականության վրա:
Հ. Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Թուրքիան ամեն ինչ անում է, ցույց տալու համար, որ տարածաշրջանում հայերի հետ խնդիր չունի, պատրաստ է անգամ Քեսաբի հայերին ապաստան տրամադրել:
«Թուրքիան ամեն ինչ անելու է Հայոց ցեղասպանության հետ կապված ցանկացած խնդիր շեղելու, այլ ուղղությամբ տանելու նպատակով: Բայց դա չի հաջողվելու: Բոլոր դեպքերում, հատկապե վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, հայկական հարցը որպես քաղաքական գործոն ավելի ու ավելի ամրապնդվում է միջազգային հարաբերությունների մեջ: Մեր խնդիրը պետք է լինի այն, որ հայկական գործոնը ծառայի մեր շահերին, ոչ թե անհրաժեշտության դեպքում Ֆրանսիան, ԱՄՆ-ը օգտագործեն: Հայկական հարցը պետք է գործիք լինի հայկական դիվանագիտության ձեռքում»,- նշեց քաղաքագետը:
Նախորդիվ՝
Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանին զեկուցել է Քեսաբի դեպքերի հետ կապված ՀԱՊԿ հայտարարության մասին
ՀՀ-ի նախաձեռնությամբ` ՀԱՊԿ-ը Քեսաբի դեպքերի հետ կապված հայտարարություն է տարածել
«Քեսաբի շուրջ ապատեղեկատվության դեմ պայքարին զուգահեռ թեմայի փակվելու վտանգը կա»
«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»
Կե՞ղծ, թե՞ ոչ կեղծ լուրեր Քեսաբի մասին
Տարածվող տեսանյութը կապ չունի հայերի հետ. արաբագետի մեկնաբանությունները
Առևանգված քեսաբահայերից երեքն ազատ են արձակվել
«Առևանգված և Թուրքիա տարված 22 քեսաբահայերից 3-ին այսօր ազատ կարձակեն» (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան