Թբիլիսահայերը քեսաբահայության աջակցության ցույց են անցկացրել
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում նախօրեին կատարվել է հոգեհանգստի արարողություն Սիրիայի պատերազմում զոհվածների հոգու խաղաղության համար: Սգո արարողությանը ներկա է եղել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այս մասին հայտնում են Վիրահայոց թեմի մամլո դիվանից:
Այնուհետև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի, «Վրաստանի Հայ Համայնքի», «Թբիլիսիի Հայերի Վեհաժողովի» նախաձեռնությամբ, հայերից կազմված խումբը՝ հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ուղեկցությամբ, եկեղեցուց տեղափոխվել են Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ: Բողոքի ցույցի մասնակիցները՝ Վրաստանի և ՀՀ պետական դրոշներով և պաստառներով զինված, պահանջել են դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները և պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ քաղաք Քեսաբի և հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու համար:
«Վրաստանի Հայ Համայնք»-ի մամլո ծառայությունից էլ հայտնում են, որ ակցիայի ընթացքում ներկայացվել է հայկական հասարակական կազմակերպությունների դիմումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համապատասխան քայլեր ձեռնարկելու և խաղաղ բնակչությանն անվտանգությամբ ապահովելու կոչով: Դիմումի մեջ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները նաև կոչ են արել ՄԱԿ-ին իրավական գնահատական տալ Թուրքիայի գործողություններին և պատասխանատվության ենթարկել նրան խաղաղ հայ բնակչության հանդեպ ցեղասպանական քաղաքականություն վարելու և թուրք պետության կողմից տեխնիկական և քաղաքական աջակցություն տրամադրելու խաղաղ քաղաքի վրա հարձակված տարբեր ահաբեկչական իսլամիստական կազմակերպություններին:
ՄԱԿ-ի գրասենյակի առջև անցկացրած ցույցից հետո մասնակիցները քայլերթով կենտրոնական մայրուղիով ուղղվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ ևս կայացել է բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցների հիմնական կարգախոսներն են եղել՝ «Թուրքիա՝ մարդասպան», «Հեռո՛ւ ձեռքերդ Քեսաբից» և այլն: Ընդհանուր առմամբ,անցկացված ցույցին մասնակցել է ավելի քան 250 մարդ:
Նախորդիվ՝
Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանին զեկուցել է Քեսաբի դեպքերի հետ կապված ՀԱՊԿ հայտարարության մասին
ՀՀ-ի նախաձեռնությամբ` ՀԱՊԿ-ը Քեսաբի դեպքերի հետ կապված հայտարարություն է տարածել
«Քեսաբի շուրջ ապատեղեկատվության դեմ պայքարին զուգահեռ թեմայի փակվելու վտանգը կա»
«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»
Կե՞ղծ, թե՞ ոչ կեղծ լուրեր Քեսաբի մասին
Տարածվող տեսանյութը կապ չունի հայերի հետ. արաբագետի մեկնաբանությունները
Առևանգված քեսաբահայերից երեքն ազատ են արձակվել
«Առևանգված և Թուրքիա տարված 22 քեսաբահայերից 3-ին այսօր ազատ կարձակեն» (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան