Պատերազմի սլաքի տակ շնչող դպրոցը

Հեղինակ` Մարի Թարյան

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի աշակերտների ամենամեծ երազանքը դպրոցի բակում անհոգ խաղալն է: Վտանգը, որ ֆուտբոլի գնդակը վեր բարձրանալիս չի վերադառնա զենքի գնդակի տեսքով, ամեն պահի կախված է օդում:

«Երեխաները նույնիսկ բակում չեն կարողանում խաղալ: Իսկ այդ առարկան երեխաներին շատ է պետք: Առողջ սերունդ մեծանալու համար պետք է ֆիզիկական պատրաստվածություն անցնեն: Բացի այդ, երեխաներին խաղը հրապուրում է, իսկ մեր երեխաները զրկված են դրանից»,- նշում է դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը:

Միջնակարգ դպրոցի շենքը հակառակորդի ուղիղ նշառության տակ է: Իսկ դա խնդիրներից միայն մեկն է:

Դպրոցի շենքը 1983 թվականի կառույց է, ասում է տնօրեն Աստղիկ Ազատյանն ու հավելում. «Խորհրդային միության լճացման տարիներն էին, կարելի է ասել վեճով, այս դպրոցը շահագործման է հանձնվել, բայց պիտանի չի եղել շահագործման համար: Մենք նկուղային հարկում ապաստարան ունենք, որտեղ ոչինչ չի աշխատում, ինչը շատ կարևոր է: Դպրոցի դիրքն այնպիսին է, որ գտնվում է ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ: Դիպուկահարի նշանառության տակ է հատկապես սպորտ դահլիճը»:

1997 թվականին դպրոցը մասամբ վերանորոգվել է տնօրենի մեծ ջանքերի շնորհիվ. «Այնքան գումար ծախսեցի` գնալով-բողոքելով: Մի կերպ համաձայնեցին, որ գոնե սպորտ դահլիճի պատը կառուցենք: Նախկինում ապակե պատ էր, ամբողջովին փչացել էր: Մասամբ միայն այդ պատը կառուցեցինք, իսկ դահլիճի մեծ պատուհաններն այդպես էլ չփոխվեցին` փեղկերը քանդված են, հին: Այդտեղ առհասարակ դաս անել չի լինում: Կրակում են, երեխաները ներսում խաղում են»:

Շենքի տանիքը շիֆերապատ է, քամիների ու կրակոցների հետևանքով պարբերաբար վնասվում է. «Հիմա որտե՞ղ եք շիֆերից տանիք տեսնում: Կաթոցներ են լինում, պատերին էլ հետքերը կան: Մեռա ասելով, գոնե մենակ տանիքը փոխեք, մնացածն էլ հովանավոր կճարեմ, ամեն տարի մի կաբինետը կվերանորոգեմ: Միայն տանիքն ու սպրոտդահլիճը պետք է շտապ վերանորոգել: Ուրիշ բան չեմ ուզում»:

Դպրոցը կաբինետներ շատ ունի, Աստղիկ Ազատյանի խոսքով, մասնագիտացված դասասենյակներում ավելի լավ են դասերն անում: Ուսուցիչների խնդիր Բարեկամավանում չունեն, սակայն մի քանի առարկաները դրսից եկող մասնագետներն են պարապում: Դրսից են գալիս անգլերենի և ռուսերենի ուսուցիչները:

«Շաբաթվա մեջ երեք օրով գալիս են, գնում: Անձնական կապերով մի կերպ համոզել եմ: Ասում են` մրցույթ գրեք: Որ մրցույթ գրենք, ո՞վ է գալու այստեղ: Ամսական 60 հազար դրամի համար ո՞վ պիտի գա հասնի գյուղ, աշխատի կրակոցի տակ»,- ցավով նկատում է նա:

Ձևականորեն դասարանները կոմպլեկտավորել են, բայց առանձին են պարապում: Կոմպլեկտավորած միայն դրսից եկած ուսուցիչներն են անում դասերը:

«Ովքեր այս գյուղից են, առանձին պարապում են, եթե պետք է երեխային: Ուսուցիչներ կա, որ անում են, ուսուցիչներ էլ կան, որ զլանում են»,- ասում է տնօրենը:

Դպրոցի աշակերտների թիվը շատ է պակասել: Այն ժամանակ, երբ աշակերտ էր տնօրենը, դպրոցը խարխուլ ու հին շենքում էր, որտեղ նույնիսկ նստարան չի եղել, երեք աշակերտով մի նստարանի են նստել:

«Հիմա, փառք Աստծո, նստարաններ կան, կաբինետներ կան… բայց աշակերտներ չկան: 70-ականների աշակերտների թիվը 360 էր, իմ դասարանում միայն 36 աշակերտ կար, իսկ այսօր ամբողջ դպրոցում ընդամենը 30 աշակերտ կա: Էլ դրանից այն կողմ ի՞նչ ասեմ: Ուրեմն պատճառ կա, չէ՞: Ով կուզի իր հայրենի հողը լքի, իր հարազատ գյուղը թողնի, գնա»,- հարցնում է Աստղիկ Ազատյանը:

Բարեկամավանում մարդիկ անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում. «Օրերը տաքացել են, մարդիկ հեն ա անասունները դուրս են արել, բայց էլի կրակում են: Եղբորս վրա էլ են երեկ կրակել, մի կով ունի, տարել է դաշտը, կրակել են: Բարեբախտաբար, չի կպել: Գյուղացու աշխատանքը դա է, նույնիսկ ջուր չունենք, որ հողագործությամբ զբաղվենք: Բայց դե, ամեն բան անում ենք, որ գոյատևենք»:

Սահմանամերձ գյուղերում ոչ պատերազմ է, ոչ խաղություն:

«Պատերազմի սլաքն անընդհատ մեր գլխավերևում կախված է»,- նշում է տնօրենն ու հավելում. «Դպրոցը նորմալ ֆինանսավորում են: Նրանք էլ մեղավոր չեն, այդ կողմից շնորհակալ եմ: Բայց պետք է ոչ թե ֆինանսավորման հարցը լինի, այլ երեխաները շատ լինեն: Մենք մի կերպ բավարարում ենք դպրոցի ծախսերը: Պետք է անես, քո գյուղն է, հնավաոր չէ չանել: Բայց ցավալի է, որ մեր երեխաներն այդքան քիչ են: Դա է մեր ամենամեծ խնդիրը»:

Տնօրենը նաև հպարտանում է, դպրոցում կրթությունը բարձր մակարդակի վրա է, երեխաներն առանց կրկնուսույցների մոտ հաճախելու բուհեր են ընդունվում: Դպրոցի անցածով գնում, ընդունվում են: Գրեթե ամեն տարի ունենում են նոր ուսանողներ:

Զրույցի վերջում, երբ հարցնում եմ` ի՞նչ կավելացնեք, դպրոցի տնօրենը մի պահ լռում է և ասում. «Կուզենամ խաղաղություն լինի: Էդքան բան»:

«Գյուղի դպրոցը» շարքը՝

Անկախության 1-ին տարեդարձին բացված կիսակառույց դպրոցն այս 23 տարում կիսակառույց էլ մնացել է

Տուն հիշեցնող շենքով և 16 աշակերտով. Դդմասարի դպրոցը

Պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված. Ազատամուտի դպրոցը

Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը

Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը

Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում

5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը

7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը

Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում

Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա

Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը

Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում

Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին 

Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը

Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում

Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը

Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով

Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում

Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում

Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը

Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա

«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում

Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը

Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա

Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը

Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}