Ադրբեջանցի փորձագետ. Բաքուն Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ չի հայտարարի
«Հակառակ իրանցի պաշտոնյաների լավատեսությանը՝ Ադրբեջանը Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ չի հայտարարի»,-այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ադրբեջանցի փորձագետ Սալահադդին Աքբարը:
Նշենք, որ իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովն օրերս հայտարարել էր, որ Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու նպատակով ստեղծված հատուկ աշխատանքային խումբը քննարկումներ է իրականացնում: Իսկ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրն էլ նախօրեին հայտարարել էր, որ վիզային ռեժիմի՝ չեղյալ հայտարարվելու հարցը քննարկվել է իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև կայացած հանդիպման ժամանակ:
Ադրբեջանցի փորձագետը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել է. «Հակառակ իրանցի պաշտոնյաների լավատեսությանը՝ Ադրբեջանը Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ չի հայտարարի: Դեռևս Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը շարունակվում է, բացի այդ, Թեհրանի և Բաքվի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան, ուստի այդ պայմաններում վստահ եմ, որ վիզային ռեժիմը չեղյալ չի հայտարարվի»:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Ո՞րն է Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի նպատակը
Տեսակետներ. Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում