Համազգային պետական թատրոնի կառուցման համար հայտարարվում է համազգային դրամահավաք
Համազգային պետական թատրոնի կառուցման համար թատրոնի տնօրինությունը հայտարարում է համազգային դրամահավաք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
«Տևական ժամանակ է մենք ունենք մեր շենքի խնդիրը: Տևական ժամանակ է չենք կարողանում լուծել այդ խնդիրը գումարի պատճառով: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի մահից հետո այս հարցը մի քիչ լռեց, բայց այս պահից սկսած համարում եմ Համազգային թատրոնի համար նոր ընթացք. սկսվում է Սոս Սարգսյան մշակութային հիմնադրամի ակտիվ գործունեությունը, հայտարարում եմ համազգային դրամահավաք Համազգային թատրոնի շենքը կառուցելու համար»,- նշեց թատրոնի տնօրենը:
Նա հույս հայտնեց, որ թե պետության, թե անհատների կողմից կլինի լուրջ աջակցություն. «Թատրոնը նախ և առաջ ստեղծված է ծառայելու ժողովրդին»:
Վ. Մկրտչյանը նշեց, որ դեռևս պետական բյուջեից թատրոնի կառուցման համար միջոցներ չեն հատկացվել: Նրա ներկայացմամբ, շենքի կառուցման առաջին փուլի համար անհրաժեշտ է 60 միլիոն դրամ:
Նշենք, որ շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Լևոն Ղալումյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Համազգային թատրոնի կառուցումը ձգձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով
«Համազգային» թատրոնի շենքը կառուցվելու է ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի ներկայացրած էսքիզով
«Համազգային» թատրոնի շենքի էսքիզային նախագծի մրցույթն ավարտվել է. հաղթած երեք նախագծերից դեռ պետք է ընտրեն
«Համազգային» թատրոնի շենքի նախագծի մրցույթ է հայտարարված
«Համազգային» թատրոնն այլևս չի ուզում «թափառել». «Վաստակել ենք սեփական շենք ունենալու իրավունքը» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները