Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Շենքի տեղափոխումը կատարվում է միայն այն դեպքում, երբ դա անխուսափելի է, ասենք՝ ջրամբար է կառուցվում: Աֆրիկյանների ակումբի շենքի դեպքում խոսում են, որ միջավայրից դուրս է շենքը և այլն, սրանք հիմնավորումներ չեն տեղափոխման համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Աֆրիկյանների ակումբի շենքի քանդման և տեղափոխման հարցին նման դիտարկում արեց ճարտարապետ Արսեն Կարապետյանը:
Խոսելով ակտիվիստների պայքարից և նրանց գործողություններից՝«Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը նշեց, որ եթե քաղաքացիները դիմում են շենքի տեղափոխման դեմ նման քայլերի, ապա սա պետք է ազդակ լինի իշխանություններին, որ վերանայեն Աֆրիկյանների շենքի հետ կապված որոշումը:
Հանդիպմանը ներկա «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սիփան Փաշինյանն էլ ավելացրեց, որ իրենց պայքարը շարունակական է լինելու և քրեական հոդվածները իրենց չեն կաշկանդի ոչ մի դեպքում:
Ճարտարապետ Արսեն Կարապետյանն էլ ավելացրեց, որ նման ձևով քանդվել են մշակութային արժեք ներկայացնող այլ շենքեր, ինչպիսիք էին «Երիտասարդական պալատը», «Սևան» հյուրանոցը, սակայն ոչ մի նախագիծ չներկայացվեց, թե ինչ է կառուցվելու դրանց փոխարեն. «Իսկ հիմա նույնը կարելի է տեսնել Աֆրիկյանների ակումբի շենքի պարագայում, ոչ ի հստակ նախագիծ չկա, ինչ է արվելու և ուր է տեղափոխվելու»:
Հարակից հրապարակումներ`
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան