Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների ակումբի շենքի այսօր սկսված ապամոնտաժումը դադարեցվել է: Առավոտյան բանվորները սկսել են աշխատանքները, սակայն ակտիվիստների ջանքերով դրանք դադարեցվել են: Panorama.am-ի հետ զրույցում «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենք» նախաձեռնության անդամ, լուսանկարիչ Հայկ Բիանջյանն ասաց, որ տեղում պարզել են` ապամոնտաժման համար Մշակույթի նախարարության համապատասխան որոշումը չկա:
«Դրա բացակայությամբ սկսել են ապամոնտաժման աշխատանքները: Մեր ակտիվիստների շնորհիվ հիմա դրանք ժամանակավորապես դադարեցրեցին, սպասողական վիճակ է: Ինչ-որ փաստաթղթեր են բերում...կոչ եմ անում բոլորին գալ այստեղ, պաշտպանել: Մեզ համար ոչ մի փաստաթուղթ դոգմա չէ այս հուշարձանը քանդելու համար»,- ասաց Հայկ Բիանջյանը:
Ըստ նրա, փաստն այն է, որ առանց նորմալ փաստաթղթերի հերթական անգամ նման բան են անում:
Այսօր շենքի մոտ էր նաև Մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանության գործակալության պետ Կարո Այվազյանը, ով ասաց, որ ապամոնտաժումն իրականացնող «Միլենիում քընսթրաքշն» ընկերությունը նախարարությանը աշխատանքները սկսելու մասին պետք է մեկ օր առաջ տեղեկացներ և թույլտվություն ստանար, սակայն չի արել:
Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ էր նաև «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Ճարտարապետը վստահեցնում էր, որ Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվելու են իր անմիջական հսկողությամբ և նա հետամուտ է լինելու, որ այն իրականացվի սահմանված ժամկետում:
Նա անընդհատ նշում էր, որ շենքը պետք է տեղափոխվի կառուցվելիք «Հին Երևան» թաղամաս, ինչը, ըստ Հայկ Բիանջյանի, ծիծաղելի է:
«Հենց մի շենք են քանդում, «Հին Երևան» նախագիծը հիշում են: Եթե մի բան այն չէ, եկեք գցենք նախագծի վրա»,- ասաց լուսանկարիչը:
Ակտիվիստները հերթապահություն են սահմանել շենքի մոտ, որպեսզի թույլ չտան ապամոտնաժումը: Հավելենք, որ ակտիվիստներից Սոնա Ասատրյանը բերման է ենթարկվել:
Նախորդող հրապարակումներ`
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին