Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Առավոտից լարված իրավիճակ էր Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ: Շինարարները մեծ թափով սկսել էին ապամոնտաժման աշխատանքները, ինչպես նաև ցանկապատում էին շենքի բակային հատվածը, որտեղ դեռ ապրողներ կան:
Բնակիչներից Էդուարդ Ավագյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առավոտյան ժամը 9-ին մոտ եկել են ու մեծ թափով սկսել աշխատանքները. «Փորում են, ցանկապատ են դնում, մի փոքր տեղ են թողնելու, որ մենք մտնենք և դուրս գանք: Ներսում էլ քարերն են հանում»:
Շինաշխատանքներին փորձում էին խանգարարել շենքի պահպանման համար պայքարող քաղաքացիներն ու «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները: Նրանք բռունցքներով հարվածում էին շենքը ծածկած ցանկապատին, որի հետևում բանվորներն աշխատում էին:
«Դուք ապօրինի բան եք անում, դուք իրավունք չունենք քանդել հուշարձանը: Մեր քաղաքն եք քանդում, մի քանդեք քաղաքը»,- ասում էին քաղաքացիները:
Նախաձեռնության անդամներից Հելենա Մելքոնյանը Panorama.am-ի թղթակցին ասաց, որ ոչ ոք տեղյակ չէ` ինչ է կատարվում, որևէ թույլտվություն, փաստաթուղթ ներկայացված չէ:
«Ոստիկանությունն էլ պաշտպանում է շինաշխատանքներն իրականացնողներին, պատնեշում է մեր բողոքի արտահայտումը: Մենք այստեղ ենք, չենք նահանջելու»,- ասաց նա:
Ոստիկանության ներկայացուցիչներն ակտիվիստներին թույլ չէին տալիս մտնել շենք և խանգարել աշխատանքներին:
Բանվորները որևէ հարցի չէին պատասխանում: Անարձագանք էին մնում նաև դիտարկումները, որ շենքի ապամոնտաժման թույլտվություն Մշակույթի նախարարությունից շինաշխատանքներն իրականացնող ընկերությունը չի ստացել:
Ոստիկաններին ակտիվիստները հորդորում էին պաշտպանել ոչ թե ապօրինի շինախատանքներն, այլ թույլ տալ իրենց դադարեցնել դրանք: Ոստիկանները հրաժարվեցին պատասխանել հարցերին և խորհուրդ տվեցին դիմել լրատվական ծառայություն, որտեղից Panorama.am-ին հայտնեցին, որ ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգն են պաշտպանում:
Դիտարկմանը, թե ապօրինի շինարարություն է գնում, թույլտվություն չկա, լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը պարզապես կրկնեց իր ասածը:
Նշենք, որ շենքի ապամոնտաժումը սկսվել է նախօրեին: Տեղում էին ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, «Հին Երևան» նախագծի հեղինակ ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Երբ ակտիվիստները պահանջել էին համապատասխան փաստաթղթերը, պարզվել էր, որ բացակայում է ապամոնտաժման վերաբերյալ թույլտվությունը, վարման մատյանն ու այլ փաստաթղթեր: Կարո Այվազյանը զանգահարել էր շինախատանքն իրականացնող «Միլենիում քոնսթրաքշն» ՍՊԸ տնօրենին և պահանջել դադարացնել աշխատանքները:
Ըստ կարգի, մինչ աշխատանքների մեկնարկը մշակույթի նախարարությանը պետք պաշտոնապես իրազեկեին ապամոնտաժման մեկնարկի օրվա մասին, ինչպես նաև տեղեկացնեին, թե որտեղ և ինչ պայամններում են պահվելու ապամոնտաժված քարերն ու նյութերը:
Հին Երևան նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, սակայն, պնդել էր, որ ապամոնտաժման աշխատանքներն ապօրինի չեն և ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի մասին թույլտվությունը կա: Որոշ ժամանակ անց նա ներկայացրել էր շենքի ապամոնտաժման և տեղափոխման նախագիծը` որի տակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությունն ու կնիքն էին դրված: Քաղաքացիները, սակայն, նկատել էին, որ դա ոչ թե ապամոնտաժման մեկնարկի մասին թույլտվությունն է, այլ քաղաքապետի կողմից համաձայնեցված նախագիծը:
Նախորդող հրապարակում`
Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը նախաձեռնության նամակը` ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական կառույցներին
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
Նախարարություն. Ներկայում Աֆրիկյանների շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքները
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին