Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունիսի 16-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին (պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետին), հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների ակումբի շենքի քանդման փաստով: Այս մասին տեղեկացնում են կազմակերպությունից:
«Աֆրիկյանների շենքը ներառված է ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1616-ն որոշման հավելված 2-ի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և տեղափոխման պատրվակով տեղի է ունենում պատմամշակութային հուշարձանի քանդում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ բացի հուշարձանի ճակատային մասից (իսկ հուշարձանը ամբողջական շենքն է և ոչ թե միայն ճակատը), մնացածն արդեն իսկ քանդվել է:
Անկախ բերվող փաստարկներից (Տերյան փողոցի լայնացում, հուշարձանի տեղափոխում և այլն)` կատարվածը հակասում է ՀՀ օրենքներին և Հայաստանի կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերին, մասնավորապես, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածըուղղակիորեն արգելում է հուշարձանի քանդումը: Իսկ ՀՀ Քրեական Օրենսգրքի 264-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պատմամշակութային հուշարձանի քանդման համար` ընդհուպ մինչև 5 տարի ազատազրկմամբ :
Դիմելով իրավապահ մարմիններին՝ ԹԻՀԿ-ն ակնկալում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հաղորդման ընթացքի ապահովում և դրանում բարձրացված փասերի օբյեկտիվ քննություն»,- ասված է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր ողջ օրվա ընթացքում հարցի վերաբերյալ Գլխավոր դատախազության դիրքորոշումը փորձեց պարզել նաև Panorama.am-ը, սակայն հանրային կապերի վարչությանն ուղղված մեր հարցերը հստակ պատասխաններ չստացան: Վարչությունից մեզ ասել էին, որ խնդիրը ուսումնասիրում են և պաշտոնական դիրքորոշում առայժմ չեն կարող հայտնել:
Նկատենք, որ ԹԻՀԿ-ն հանցագործության մասին հաղորդումն արդեն երկու օր է` ուղարկվել է դատախազություն և այս ընթացքում դեռ որևէ արձագանք, փաստորեն, չկա:
Նախորդող հրապարակումներ`
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան