Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Հանրապետական նշանակության հուշարձան Աֆրիկյանների ակումբի շենքը քանդվում է քաղաքաշինական ծրագրերի պատճառով: Մինչդեռ, ինչպես նկատում է ճարտարապետ Սարշուր Քալաշյանը, հուշարձանի տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ ճիշտ չէ և անօրինական է հուշարձանի տեղափոխումը:
«Բացասական եմ վերաբերում քանդել և ինչ-որ տեղ հավաքելու տարբերակին: Նման պրակտիկա չկա: Օրենքով էլ սահմանված է, որ հուշարձանը կարելի է տեղափոխել բացառիկ դեպքերում՝ երկրաշարժերի կամ բնական պայմանների պատճառով: Հուշարձանի տեղափոխումն ըստ մեր օրենքի անօրեն է»,- ասաց ճարտարապետը:
Ինչ վերաբերում է հին շենքերի վրա կառուցապատում անելուն, ըստ Սաշուր Քալաշյանի, դա ևս անթույլատրելի է. «Շենքը դարձնում են խրտվիլակ»:
Panorama.am-ի հարցին՝ արյդո՞ք ժամանակը չէ, որ Մշակույթի նախարարությունը Աֆրիկյանների շենքի՝ առանց թույլտվության քանդման փաստով դիմի իրավապահ մարմիններին, Սաշուր Քալաշյանը պատասխանեց. «Եթե Մշակույթի նախարարությունը դեռևս թույլտվություն չի տվել, դա նշանակում է դեռ նախագիծ չկա, պետք է երաշխավորություն ունենա, որ պիտի ինչ-որ տեղ պահպանվի: Պատվիրատուն պիտի լուծի այդ հարցերը նոր: Ապօրինությունը մնում է ապօրինություն»:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ նկատեց, որ Երևանում ամեն ինչ քանդվել ու ոչնչացվել է:
«Սևան հյուրանոցը, Երիտասարդների պալատը քանդվեցին, այդպես մնաց, չկան: Ի՞նչ ենք անում մեր մշակութային արժեքների հետ: Երևանը Երևան դարձնող, պատմությունը փաստարկող հին տները ապամոտնաժելու հարց է առաջանում, ասում են կհավաքենք նորից, բայց չեն անում: Գոնե հավաքեն, շենքերը պահպանվի: Գոնե ժամանակի ընթացքում կմերվի քաղաքին, կունենանք պահպանված մի հատված»,- ասաց գրականագետը:
Նա նկատեց, որ դժբախտաբար մտավորականը միայն կարծիք կարող է հայտնել. «Դա վայրենություն է, բարբարոսություն, պատկան մարմինները պիտի դրա դեմն առնեն: Ավերող ձեռքը պիտի բռնել, կտրել, չթողնել, որ շարունակի քանդել»:
Նախորդող հրապարակում՝
Աֆրիկյանների ակումբի շենքի ցանկապատման աշխատանքները շարունակվում են
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան