Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից արդեն 6-ից ավելի քարեր են հանել այսօր առավոտից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների արդյունքում: Մինչ աշխատանքների մեկնարկը տարածքից բացակայում էր իրազեկման վահանակը:
«Նոր են փակցնում վահանակը, բայց արդեն ապամոտնաժում է տեղի ունեցել: Ասում ենք ներկայացրեք նախագիծը, լիցենզիան, չկա: Չենք խոսում մյուս անօրինականությունների մասին: Թույլ չեն տալիս մտնենք տարածք` պատճառաբանելով, թե մասնավոր տարածքում շինարարություն է գնում: Տարածքը հանրային գերակա շահ է ճանաչված, մասնավոր չէ, կլինի այն ժամանակ, երբ այստեղ արդեն իրենք կառուցապատում արած լինեն: Թույլ չեն տալիս մտնենք շինհրապարակ, ֆիքսենք, որ անօրինականություն է տեղի ունեցել»,- շենքի մոտ եկած Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին իրավիճակը ներկայացրեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:
Անահիտ Բախշյանը փորձեց մտնել շինհրապարակ, սակայն ոստիկանության փոխգնդապետ Մանուկյանը թույլ չտվեց: Միայն փոխոստիկանապետին մի քանի անգամ զանգից հետո եղավ համաձայնությունը` այն էլ առանց լրագրողի և լուսանկարչի:
«Դուք գիտե՞ք, որ պաշտպանում եք անօրինականությունը»,- ոստիկաններին դիմեց քաղաքապետարանի ավագանու անդամը:
Շինհրապարակից վերադառնալուց հետո Անահիտ Բախշյանը նկարագրեց, թե ինչ է կատարվում ներսում. «Դիմացի պատին մոտենալու հնարավորություն չկա: Երեք հարթակ է սարքած, վերևում` աջ կողմից սկսել են քանդել: Առայժմ ֆասադին քիչ վնաս է տրվել, եթե ժամանակին դատարանը կասեցնի, ֆասադն իմ կարծիքով, կփրկվի»:
Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք դիմել են վարչական դատարան` ապօրինի ապամոնտաժման փաստով, նաև միջնորդություն են ներկայացրել ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու մասին. «Երեկ մուտք է արվել, հավանաբար, երկուշաբթի կլինի որոշում»:
Սարհատ Պետրոսյանը նկատեց, որ մինչև երկու տարի առաջ ներսի փայտյա պատշգամբները կային, շենքն անհամեմատ ավելի լավ վիճակում էր: Հիմա մնացել է միայն ֆասադը:
Տեսանյութն ու լուսանկարը` «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Նախորդող հրապարակումներ`
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում
«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան