Մշակույթի նախարարը Աֆրիկյանների շենքի համար պայքարող քաղաքացիների մոտ չի իջել
Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիներն այսօր երթով գնացել են Մշակույթի նախարարություն և պահանջել նախարարի հետ հանդիպում:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ասել են, թե նախարարը տեղում չէ, առաջարկել են հանդիպել նախարարության ներկայացուցչի հետ, սակայն հրաժարվել են:
Նա նկատեց, որ այսօր ևս հաշվի չի առնվել Մշակույթի նախարարության` ապամոնտաժումն անմիջապես դադարեցնելու մասին գրությունը և քանդման աշխատանքները պարբերաբար վերսկսվում են:
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ Մաքս Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ անխնա են քարեր քանդում ու վնասում են:
«Բանվորները քանդում էին նենց, ոնց հասներ: Համեմատաբար նուրբ իջացնում են, բայց քանդման պրոցեսն այնպես չէր, ինչպես պիտի վարվեին հուշարձանի հետ: Խփելով, նետելով, քարերը գլորելով բերում էին վերջնամաս, որտեղ կռունկն է. կապելով իջեցնում էին»,- պատմեց նա:
Հավելենք, որ ըստ Սարհատ Պետրոսյանի, վերջին օրերին ապամոնտաժման արդյունքում շենքի մոտ 10 տոկոսն արդեն քանդվել է:
Նախորդող հրապարակումներ`
Աֆրիկյանների շենքի ապամոնտժաժումը` հանցագործություն իրավապահների աչքի առաջ
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները
Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում
«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում