Աֆրիկյանների շենքի քարերը մեքենաներով տանում են (Տեսանյութ)
Այսօր արդեն երկու մեքենայով տեղափոխել են Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժված քարերը: Շենքի ֆասադի վերևի հատվածից մեծ թվով քարեր հանված են, իսկ աշխատանքներն էլ շարունակվում են:
Panorama.am-ի պատրաստած տեսանյութում երևում է, թե ինչպես է շենքի փակ տարածքից դուրս գալիս քարերով բեռնված մեքենան, իսկ ոստիկանության աշխատակիցներն ապահովում են մեքենայի ընթացքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն տեղափոխել առանց համապատասխան որոշման ապամոնտաժված հուշարձանի քարերը:
Քաղաքացիների դիտարկումներին, որ Մշակույթի նախարարությունը պաշտոնական գրությամբ պահանջել է անհապաղ դադարեցնել ապամոտնաժումը, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ վստահ չէ գրության իսկության մեջ: Հարցին` ճշտել եք, նա արձագանքեց. «Դուք ճշտեք»:
«Հարգելի ոստիկան, հուշարձանը քանդում են, տեսեք»,- քաղաքացու այս խոսքին էլ արձագանքն այսպիսին էր,- «Դուք տեսեք»:
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ Մայա Բարխուդարյանը Panorama.am-ի թղթակցին պատմեց, որ իրենք առավոտյան ահազանգել են իրավապահ մարմիններին, ոստիկանները եղել են տեղում, սակայն գործ չեն հարուցել` նշելով, թե ապօրինություն չկա:
Նա հավելեց, որ փաստորեն ոստիկանությունն անգործություն է դրսևորում:
Քաղաքացիներից Արման Ապատյանն էլ նկատեց, որ ոստիկանության ներկայացուցիչները ապահովում են քարերով բեռնված մեքենայի դուրս գալը, մինչդեռ իրենց ահազանգի հետքերով այդպես էլ ընթացք չտրվեց:
Մանրամասն` Panorama.am-ի տեսանյութում:
Լուսանկարները` այստեղ:
Նախորդող հրապարակումներ`
Աֆրիկյանների շենքը նորից ապամոնտաժում են. «Մի գազել քար տարան»
Մշակույթի նախարարը Աֆրիկյանների շենքի համար պայքարող քաղաքացիների մոտ չի իջել
Աֆրիկյանների շենքի ապամոնտժաժումը` հանցագործություն իրավապահների աչքի առաջ
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները
Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում
«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում