Աֆրիկյանների շենքի հետ կապված նորից հայց է ներկայացվել դատարան
Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքը կառուցապատողին հանձնելու մասին քաղաքապետարանի համապատասխան որոշումը վիճարկող երկրորդ հայցն է ներկայացվել Վարչական դատարան: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեի և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ի երկրորդ հայցը դատարանը վարույթ ընդունելու կամ մերժելու ժամանակ ունի մինչև հունիսի 8-ը: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշումը, ըստ որի Աֆրիկյանների ակումբի շենքը ենթակա է տեղափոխման, Վարչական դատարանը մերժել էր վիճարկել: Քաղաքապետարանի մասով դատարանին ներկայացված երկրորդ պահանջն էլ վերադարձվել էր:
Հայցում երկու պահանջ կար՝ առ ոչինչ ճանաչել Աֆրիկյանների շենքը տեղափոխելու վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումն ու առ ոչինչ ճանաչել շենքի տարածքը կառուցապատողին հատկացնելու մասին քաղաքապետարանի համապատասխան որոշումը:
«Կառավարության որոշումը վիճարկելու մերժումը հիմնավորվել էր այն բանով, որ այդ հարցը ենթական չէ Վարչական դատարանի քննությանը»,- ասաց Ռոբերտ Ռևազյանը:
Հայցի՝ Երևանի քաղաքապետարանի որոշումն առ ոչինչ ճանաչելու մասը հետ է վերադարձվել պատճառաբանությամբ, որ ներկայացված երկու պահանջները քննության տարբեր ընթացակարգեր են պահանջում:
«Կոնկրետ այն ընթացակարգով, որով քննվել է կառավարության որոշումն առ ոչինչ ճանաչելու մասը վարույթ ընդունելու հարցը, այդ կազմով չի կարող քննվել քաղաքապետարանի որոշումը վիճարկող մասը վարույթ ընդունելու հարցը»,- մանրամասնեց փաստաբանը:
Նախորդ հայցի հետ նաև միջնորդություն էր ներկայացվել՝ շենքի ապամոնտաժումն անմիջապես դադարեցնելու մասին: Այս անգամ ևս միջնորդությունն առկա է, իսկ Ռոբերտ Ռևազյանը կարծում է, որ այն ընդունելու կամ մերժելու որոշումը դատարանը կկայացնի գործը վարույթ ընդունելու կամ չընդունելու որոշման հետ միասին:
Հիշեցնենք, որ շենքի ապամոնտաժման հարցով նիստ էր անցկացրել նաև Հանրային խորհրդի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը: Որոշում է ընդունվել դիմել ՀՀ Մշակույթի նախարարությանը, Քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին` հետևյալ առաջարկություններով.
1. Դադարեցնել Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների բնակելի տան ապամոնտաժումը:
2. Անհապաղ կերպով քայլեր ձեռնարկել շենքի մնացած մասի կոնսերվացման ուղղությամբ փրկելու համար այն հետագա քայքայումից:
3. Քանդված մասի քարերը, որոնք տարվել են այլ տեղ, հետ բերել և նույն տեղում (նույն տարածքում) վերականգնել Աֆրիկյանների տան (ակումբի) ամբողջականությունը:
4. Ապահովել հուշարձանի ամբողոջական (այդ թվում և ներքին տարածության) պահպանությունն ու ինտեգրումը քաղաքի այդ հատվածում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին:
5. Բոլոր քաղաքաշինական ծրագրերում հաշվի առնել այս շինության գեղարվեստական ու ճարտարապետական արժեքն ու ապահովել դրա շրջակայքում նույն ժամանակաշրջանին թվագրվող շինությունների պահպանումը։
Առաջարկել է նաև համապատասխան քննարկման ներկայացնել և չեղյալ համարել «Հին Երևան» նախագիծը, որում էլ նախատեսվում է վերակառուցել Աֆրիկյանների շենքը, կամ այն ընդունել որպես նոր տիպի թաղամասի նախագիծ ու կառուցել Երևան քաղաքի որևէ ծայրամասում:
Երևանի Տերյան 11 (13) հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երևանյան ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Այն ներառված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան (թիվ 204): ՀՀ կառավարության 7.10.2004-ի 1616-Ն որոշման հավելված 2-ում էլ շենքը 14 հուշարձանների հետ հայտնվել է տեղափոխման ենթակաների ցանկում:
Հարակից հրապարակումներ`
Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Աֆրիկյանների ակումբի վերաբերյալ հայցը
Աֆրիկյանների շենքի ֆասադի զգալի մասն արդեն չկա (Տեսանյութ)
Նախարարությունը փորձում է պարզաբանել Աֆրիկյանների շենքի «քանդումն ու տեղափոխումը»
Աֆրիկյանների շենքի քարերը մեքենաներով տանում են (Տեսանյութ)
Աֆրիկյանների շենքը նորից ապամոնտաժում են. «Մի գազել քար տարան»
Մշակույթի նախարարը Աֆրիկյանների շենքի համար պայքարող քաղաքացիների մոտ չի իջել
Աֆրիկյանների շենքի ապամոնտժաժումը` հանցագործություն իրավապահների աչքի առաջ
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները
Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում
«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Դատարանը դեռ վարույթ չի ընդունել Աֆրիկյանների շենքի գործով հայցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան