Գյուղերի դպրոցներում մանկավարժների պակասի խնդիր կա. Բուհի ռեկտորի և նախարարի արձագանքը
Գյուղերի և հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցներում մանկավարժների պակասի խնդիր կա, դա չեն հերքում նաև ոլորտի պատասխանատուները: Մանկավարժական համալսարանում այսօր դիպլոմների հանձնման արարողություն էր, թե ավարտողներից քանիսը կուզենան աշխատել հեռավոր գյուղերի դպրոցներում, հայտնի չէ, բայց հայտնի է երիտասարդների մեծ մասի վերաբերմունքը՝ չորս տարի սովորելուց հետո հետագա կյանքը գյուղում շարունակելու հարցում:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, մանկավարժ լինելն առաքելություն է, իհարկե կարևոր է նաև սոցիալական պաշտպանվածությունը:
Panorama.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է անել գյուղում կարիերան շարունակելը երիտասարդ շրջանավարտին գրավիչ դարձնելու համար, ԿԳ նախարարը պատասխանեց. «Շատ կարևոր են հավելյալ արտոնությունները: Անկեղծ խոսենք, եթե պետության ներդրած նպատակային ընդունելության մեխանիզմը, ըստ որի անվճար կրթություն կարող են ստանալ այն երիտասարդները, որոնք հետո տվյալ մարզի տվյալ գյուղում կգործուղվեն աշխատանքի, ամբողջությամբ իրեն չի արդարացնում, չենք կարող իրավիճակ փոխել, եթե մտածելակերպ չփոխվի: Երիտասարդ մասնագետը գալիս է, պետության հաշվին կրթություն ստանում, այդ գյուղի բնակիչը վերջում ամեն մի ճար փորձում է անել, որ չգնա այնտեղ աշխատելու»:
Նախարարը կարծում է, որ ոչ մի սոցիալական լուրջ ծրագիր չի կարող միայնակ աշխատել. « մտածելակերպի հարց է»: Նրա խոսքով, ուսուցիչների գործուղման համար լրացուցիչ գումարներ կան, մարզպետարանը կարող է դիմել նախարարություն, պետբյուջեն ֆինանսավորում է ուսուցիչ գործուղելու ծախսերը: Նա նշեց, որ տարեվերջին այդ գումարի կեսը մնում է, քանի որ պահանջարկը մեծ չէ:
«Մի կողմից գերծանրաբեռնված աշխատաշուկա քաղաքներում, մյուս կողմից թափուր տեղեր ու երիտասարդ կադրերի պակաս՝ գյուղական բնակավայրերում»,- իրավիճակը ներկայացրեց ԿԳ նախարարը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի խոսքով, որոշակի տոկոս են կազմում մարզերից եկած ուսանողները: Նրա բնորոշմամբ, շրջանավարտները ոչ թե գնում են մարզեր աշխատելու, այլ վերադառնում են տուն, ինչն առավելություն է: Նա վստահեցնում է, որ նման դեպքերը եզակի չեն, որոշակի տոկոս են:
Panorama.am-ի թղթակցի դիտարկմանը՝ հեռավոր և սահմանամերձ գյուղերում երտասարդ կադրերի պակասի խնդիրը, այնուամենայնիվ, կա, բուհի ռեկտորն այսպես արձագանքեց. «Դա պայմանավորված է հայտնի որոշակի դժվարություններով: Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ իրականացվում են, որպեսզի երիտասարդ մասնագետի համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, սոցիալական առումով նման գործունեությունը հրապուրիչ լինի և խնդիրը լուծում ստանա»:
Ռուբեն Միրզախանյանը հավելեց, որ այդ խնդրի լուծման քաղաքական և ազգային նշանակությունը բացառիկ է:
Նախորդող հրապարակումներ`
Նախարար. Ուսուցիչների նկատմամբ պաշտամունքային վերաբերմունքը մի քիչ խարխլվել է
«Գյուղի դպրոցը» շարքը՝
14 աշակերտով Արևուտի դպրոցում դժվարություններ շատ կան, բայց լավատես են
Այգեպարի ոչ սովորական դպրոցի, օդում կախված խնդիրների ու կրակոցից կրակոց տևող դասերի մասին
Սահմանապահ դպրոցը. Չինարիում զինվոր են բոլորը, այդ թվում` երեխաները
3 աշակերտով փոքր դպրոցի մեծ խնդիրները. «Մահացող գյուղը դպրոցով է շնչում»
Պատերազմի սլաքի տակ շնչող դպրոցը
Անկախության 1-ին տարեդարձին բացված կիսակառույց դպրոցն այս 23 տարում կիսակառույց էլ մնացել է
Տուն հիշեցնող շենքով և 16 աշակերտով. Դդմասարի դպրոցը
Պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված. Ազատամուտի դպրոցը
Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը
Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը
Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում
5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում