Աֆրիկյանների շենքի քանդման փաստով հանցագործության մասին հաղորդմանը դեռ պատասխան չկա
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով Գլխավոր դատախազություն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանը դեռ գրավոր պատասխան չի եկել: ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ իրենք ընթացքին հետևել են միայն հեռախոսազանգերի միջոցով, սակայն պաշտոնական ոչինչ չեն ստացել դեռ:
Իրավախորհրդատուն նկատեց, որ Գլխավոր դատախազություն ԹԻՀԿ-ը դիմել էր հունիսի 16-ին, իսկ հեռախոսազանգերի միջոցով տեղեկացել են, որ հանցագործության մասին հաղորդումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Երևանի դատախազություն, վերջինս՝ Կենտրոն վարչական շրջանի դատախազություն՝ նյութեր նախապատրաստելու համար:
«Ըստ հեռախոսազանգի, իրենք ուղարկել են Կենտրոնի դատախազություն, որպեսզի այնտեղից էլ ուղարկեն Կենտրոնի քննչական բաժին: Բայց քրգործի հարուցման մասին տեղեկություն դեռ չունենք: Օրենքն ասում է, որ նյութեր պիտի պատրաստեն 10 օրվա ընթացքում և որոշեն քրգործ հարուցում են, թե մերժում, բայց այդ ժամկետն անցել է, մենք պրոցեսից ամեն օր ենք ուշանում: Շենքի վիճակն էլ բավական ոչ բարվոք է, հետ ենք մնում»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը:
Առաջիկա օրերին ակնկալվում է, որ կստացվի նաև Գլխավոր դատախազության պաշտոնական գրություն-պատասխանը:
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, Դատախազություն դիմելը` շենքի քանդման հարցով Վարչական դատարան ներկայացված հայցին այլընտրանքային քայլ էր:
«Մենք ուղղակի Գլխավոր դատախազության ուշադրությունը հրավիրում ենք, որ իրենց լիազորությունների սահմաններում քայլեր ձեռնարկեն իրավախատումը կանխելու համար: Մշակութային հուշարձանի քանդումը հանցագործություն է, տեղի է ունենում հանցագործություն, իսկ իրավապահ մարմինը ոչ միայն պիտի բացահայտի ու պատժի, այլ նախ կանխի այդ հանցագործությունը: Մենք նաև որոշակի կանխարգելիչ միջոց էինք համարում»,- մանրամասնեց նա:
Նշենք, որ շենքի` առանց Մշակույթի նախարարություն անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացնելու և սահմանված ընթացակարգի մեկնարկած ապամոնտաժման և ոստիկանության աշխատակիցների դրսևորած անգործության մասին ահազանգել ու հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել իրավապահ մարմիններին նաև Panorama.am-ը: Ոստիկանությունից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, որ «տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում»: Գլխավոր դատախազությունից որևէ պատասխան դեռ չի ստացվել:
Հավելենք, որ Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման հարցով Վարչական դատարան ևս հայց է ներկայացված: Սա արդեն երկրորդ հայցն է, որով վիճարկվում է շենքի տարածքը կառուցապատողին հանձնելու մասին քաղաքապետարանի համապատասխան որոշումը: Դատարանը հայցը վարույթ ընդունելու կամ մերժելու համար ժամանակ ունի մինչև հունիսի 8-ը: Մինչ այս հարցը, դատարանում շենքի ճակատագրով մտահոգ քաղաքացիները փորձել էին վիճարկել նաև շենքը տեղափոխելու մասին կառավարության որոշումը, սակայն դատարանը վարույթ չէր ընդունել հարցը:
Նախորդող հրապարակումներ`
Աֆրիկյանների շենքի հետ կապված նորից հայց է ներկայացվել դատարան
Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Աֆրիկյանների ակումբի վերաբերյալ հայցը
Դատարանը դեռ վարույթ չի ընդունել Աֆրիկյանների շենքի գործով հայցը
Աֆրիկյանների շենքի ֆասադի զգալի մասն արդեն չկա (Տեսանյութ)
Նախարարությունը փորձում է պարզաբանել Աֆրիկյանների շենքի «քանդումն ու տեղափոխումը»
Աֆրիկյանների շենքի քարերը մեքենաներով տանում են (Տեսանյութ)
Աֆրիկյանների շենքը նորից ապամոնտաժում են. «Մի գազել քար տարան»
Մշակույթի նախարարը Աֆրիկյանների շենքի համար պայքարող քաղաքացիների մոտ չի իջել
Աֆրիկյանների շենքի ապամոնտժաժումը` հանցագործություն իրավապահների աչքի առաջ
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները
Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում
«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան