Մագելանի քարանձավ. «Ձեռնպահ մնալ քարանձավը մասնավոր ընկերությանը վարձակալությամբ հանձնելուց»
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մոտ կայացել է խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելանի քարանձավը ՀՀ մշակույթի նախարարության կողմից վարձակալությամբ հանձնելու հարցի քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված գրության հիման վրա, որով բազմաթիվ հիմնավորումներով առաջարկվել էր ձեռնպահ մնալ քարանձավի մասնավոր ընկերությանը վարձակալությամբ հանձնելու գաղափարից: Այս մասին տեղեկանում ենք Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ դեռևա 2013 թ. վերջին զբոսաշրջության նպատակներով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր մրցութ ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու համար: Մրցույթը տեղի է ունեել ՀՀ մշակույթի նախարարությունում այս տարվա մայիսի 5-ին: Սակայն «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստում որոշում էր ընդունվել մրցույթը համարել չկայացած, քանի որ ներկայացված «Ինկար» ՍՊԸ-ի և քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից ներկայացված հայտերը մերժվել էին. առաջինի դեպքում հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության դրական երակացությունը (տրված 19.05.2011 թ.) ժամկետանց էր, իսկ երկրորդ դեպքում հայտը չի համապատասխանել հրավերի պահանջներին:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը հանձնվելու է վարձակալության
Մագելանի քարանձավի զբոսաշրջության նպատակով օգտագործման ու զարգացման ծրագիրը մշակույթի նախարարությունում է
Քարանձավագետ. Նախարարությունը ոչինչ չի անում քարանձավերի պահպանության գործում