Մեկ առաջին դասարանցիով, բայց մեծ պատասխանատվությամբ Ծմակահողի դպրոցը կսկսի նոր ուստարին
Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի հիմնական դպրոցն այսօր առաջին անգամ դռները կբացի մեկ աշակերտի համար: Թեև միայն մեկ առաջին դասարանցիով, բայց նոր ուսումնական տարին դպրոցը կսկսի մեծ պատասխանատվությամբ: Դպրոցում աշակերտների թվի նվազման միտում կա: Տնօրեն Արթուր Սաֆարյանի բնորոշմամբ, պատերազմն իր հետքերը թողել է: Նախորդ ուսումնական տարում ունեին 26 աշակերտ, այս տարի չորսով պակասել է:
Դասերը պարապում են կոմպլեկտավորած: Ըստ տնօրենի, այս տարբերակն արդյունավետ չէ և թողնում է իր հետևանքները: Համակազմ են 1-ինն ու 3-րդը, 2-րդն ու 4րդը, 5րդն ու 6-րդը, որոնցում մեկ-երկու աշակերտ ունեն:
«Ինչքան էլ ուսուցիչը լինի պատրաստ, ինչքան էլ լինի հոգով, նվիրված, միևնույն է՝ համակազմ դասարաններն ունեն բացասական կողմը: Այստեղ նաև կա ուսուցչի և ժամաքանակի բավարարվածության հարցը: Կան ուսուցիչներ, ովքեր դրսից են ժամանում, իրենց մոտ խնդիրներ են առաջանում»,- ասում է նա:
Դպրոցն ունի 18 ուսուցիչ, որոնք տնօրենի խոսքով, պատրաստված են, բայց կան նաև այնպիսինները, ովքեր աճելու տեղ ունեն: Բոլոր մասնագետներն առկա են, միայն օտար լեզվի ուսուցիչն է, որ տեղացի չէ:
«Դրսից է գալիս, ճանապարհի առումով խնդիրներ են առաջանում, հատկապես՝ ձմեռային ժամանակաշրջանում, դժգոհում են: Խնդիրները որոշ չափով կարողանում ենք լուծել»,- նշում է դպրոցի տնօրենը:
Արթուր Սաֆարյանը հպարտանում է, որ շատ լավ աշակերտներ ունեն: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակում են հարևան Առաջաձոր գյուղի դպրոցում, ուր հասնում են կամ տրանսպորտով, կամ ոտքով:
Տնօրենի խոսքով, երեխաների մեծամասնությունը դիմում են բարձրագույն ուսումնական հաստատություններ. «Երեխաները ոչ միայն ձգտում ունեն, այլև կրթության համակարգը տվել է այդ հնարավորությունը, որ բարձր առաջադիմությամբ աշակերտներին կարողանանք առանձնացնել»:
Աշակերտները կրթությունը շարունակում են Արցախի պետական համալսարանում, ինչպես նաև մասնավոր բուհերում: Քոլեջներ են դիմում, մեծամասամբ՝ գյուղատնտեսական ուղղությամբ:
Արթուր Սաֆարյանը լիահույս է և միտումներ տեսնում է, որ երիտասարդներն իրենց կյանքը կկապեն հենց գյուղի հետ: Ըստ նրա, եթե լավ ծրագրեր իրականացվեն, նրանք ոչ միայն հայացքով դեպի գյուղը կլինեն, այլև պինդ կպած այդ հողին կապրեն ու ավելի խորը արմատներ կձգեն:
Այս խոսքերից անմիջապես հետո տնօրենը հիշեցնում է, որ գյուղը Արցախյան պատերազմի ժամանակ տվել է տասը զոհ ու ցույց տալիս այս հողի համար ընկածներին նվիրված դասասենյակն ու փառքի սրահը: Դպրոցում միշտ հիշում ու հարգում են նրանց հիշատակը:
«Մենք պետք է մեծ հոգևոր կապվածություն ունենանք մեր հայրենքին, մեր հողին»,- ասում է տնօրենը:
Դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է ակադեմիկոս Իոսիֆյանի ջանքերով և կոչվում է նրա անունով: Մինչ այդ ևս գյուղը դպրոց ունեցել է: Պայմանները շատ լավ են, ունեն նաև հագեցած գրադարան: Երկհարկանի շինությունն էլ անհամբեր սպասում է, որ մի օր շատ մեծ թվով աշակերտներով կլցվեն բոլոր դասասենյակները:
«Գյուղի դպրոցը» շարքը՝
14 աշակերտով Արևուտի դպրոցում դժվարություններ շատ կան, բայց լավատես են
Այգեպարի ոչ սովորական դպրոցի, օդում կախված խնդիրների ու կրակոցից կրակոց տևող դասերի մասին
Սահմանապահ դպրոցը. Չինարիում զինվոր են բոլորը, այդ թվում` երեխաները
3 աշակերտով փոքր դպրոցի մեծ խնդիրները. «Մահացող գյուղը դպրոցով է շնչում»
Պատերազմի սլաքի տակ շնչող դպրոցը
Անկախության 1-ին տարեդարձին բացված կիսակառույց դպրոցն այս 23 տարում կիսակառույց էլ մնացել է
Տուն հիշեցնող շենքով և 16 աշակերտով. Դդմասարի դպրոցը
Պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված. Ազատամուտի դպրոցը
Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը
Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը
Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում
5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի