Եռյակի հանրահավաքը կկայանա ուրբա՞թ
«Եռյակը այդպիսի որոշում չունի»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս ուրբաթ օրը` հոկտեմբերի 31-ին ԱԺ ոչ իշխանական ուժերը հերթական հանրահավաքը կանցկացնեն Ազատության հրապարակում, ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, վերջին հանրահավաքում հաջորդի անցկացման վերաբերյալ հստակ ժամկետ չհնչեց, սակայն ինչպես Panorama.am-ը գրել էր` Երևանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
Ա. Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ եռյակը դեռ նոր նիստ պետք է գումարի ու որոշում կայացնի, մինչ այդ պահը որևէ որոշում չկա:
Հարակից հրապարակում`
Եռյակը շաբաթը մեկ հանրահավա՞ք է անցկացնելու