Աֆրիկյանների տան խնդրով ԹԻՀԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է
Նոյեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) բողոքը: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով ԹԻՀԿ-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է քրեական գործի հարուցումը, իսկ Երևան քաղաքի դատախազությունը հաստատել էր այդ որոշման օրինականությունը: ԹԻՀԿ-ը բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի և Երևան քաղաքի դատախազության որոշումները, սակայն դատարանը 2014 թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը թողել էր առանց քննության:
Panorama.am-ի հետ զրույցում ԹԻՀԿ-իփոխտնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գործը հետ է ուղարկել առաջին ատյանի դատարան, որտեղ իրենց ներկայացրած հայցն արդեն բովանդակային կքննարկեն: Մինչ այդ, ըստ նրա, իրենց հայցը չէին ընդունում ձևական պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումով ահազանգ էր հնչեցվել, որ ՀՀ կառավարության թիվ 1616-Ն որոշմամբ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Աֆրիկյանների շենքը պատմամշակութային հուշարձանն ապօրինի կերպով է քանդվում։
Ոստիկանությունը ավելի վաղ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ արարքի մեջ հանցակազմ չկա:
Երևանի Տերյան 11 (13) հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երևանյան ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Այն ներառված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան (թիվ 204): ՀՀ կառավարության 7.10.2004-ի 1616-Ն որոշման հավելված 2-ում էլ շենքը 14 հուշարձանների հետ հայտնվել է տեղափոխման ենթակաների ցանկում:
Նախորդող հրապարակումներ՝
Աֆրիկյանների շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է
Աֆրիկյանների շենքի հարցով դատարանի պատասխանը դեռ չի ստացվել
«Աֆրիկյանների ակումբից» մնաց փոշին ու աղբը. Լուսանկարներ
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով հանցագործության մասին հաղորդմանը դեռ պատասխան չկա
Աֆրիկյանների շենքի հետ կապված նորից հայց է ներկայացվել դատարան
Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Աֆրիկյանների ակումբի վերաբերյալ հայցը
Դատարանը դեռ վարույթ չի ընդունել Աֆրիկյանների շենքի գործով հայցը
Աֆրիկյանների շենքի ֆասադի զգալի մասն արդեն չկա (Տեսանյութ)
Նախարարությունը փորձում է պարզաբանել Աֆրիկյանների շենքի «քանդումն ու տեղափոխումը»
Աֆրիկյանների շենքի քարերը մեքենաներով տանում են (Տեսանյութ)
Աֆրիկյանների շենքը նորից ապամոնտաժում են. «Մի գազել քար տարան»
Մշակույթի նախարարը Աֆրիկյանների շենքի համար պայքարող քաղաքացիների մոտ չի իջել
Աֆրիկյանների շենքի ապամոնտժաժումը` հանցագործություն իրավապահների աչքի առաջ
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները
Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում
«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը նախաձեռնության նամակը` ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական կառույցներին
Ահազանգ. Աֆրիկյանների շենքի քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են
Աֆրիկյանների շենքը ծածկած պաստառի հետևում բանվորներ են աշխատում (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Աֆրիկյանների ակումբի շենքի տեղափոխման պատճառները հիմնավորված չեն
Ճարտարապետն` Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման և Երևանի աղավաղված պատմության մասին
«Անորակ դեկորացիա, բուտաֆորիա, աբսուրդ…». Աֆրիկյանների շենքի տեղափոխման մասին
«Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը տեղափոխելու է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս
Աֆրիկյանների տունը կազմելու է «Հին Երևան» նախագծի մաս
Նախարարություն. Ներկայում Աֆրիկյանների շենքում իրականացվում են հուշարձանի գլխավոր ճակատի երեսաքարերի համարակալման աշխատանքները
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Աֆրիկյանների հնագույն շենքը ոչնչացվում է, իսկ քաղաքապետարանը` լռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան