Ազգային Ժողովը վերջապես ընդունեց կրծքով կերակրման խրախուսման մասին օրենքը
Ազգային Ժողովն այսօր միանգամից երկու հարցի քվեարկության ժամանակ ցուցադրեց իր միասնականությունը. նախ, երկրորդ ընթերցմամբ միաձայն` 97 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև երրորդ ընթերցմամբ միաձայն` 98 «կողմ», 0 «դեմ» և 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» նախագծի երրորդ ընթերցումը:
Վերջինը երկար տարիների պատմություն ունի, քանի որ ԱԺ շրջանառության մեջ է դրվել դեռևս 2011թ-ին, սակայն քննարկումն անընդհատ երկարաձգվում էր: Ի թիվս այլ հարցերի, օրենքը կարգավորում է մանկական կերերի և կաթնախառնուրդների վաճառքին ու գովազդին առնչվող հարցեր:
Թեմային առնչվող`
Խորհրդարանը կողմ կքվեարկի արդյո՞ք երեխաներին կրծքով կերակրման խրախուսման օգտին
Կառավարության նման մոտեցումը դրական ազդեցություն կունենա սահմանամերձ համայնքների բնակիչների ապրուստի վրա. Գյուղապետեր