Հարցազրույցներ 11:54 24/11/2014

«Տնօրենները մտածում են, 1 բուլկիով ու 200 դրամ տրանսպորտի գումարով, դպրոցը դառնում է ներառական. Աբսու'րդ է»

«Համաձայն եմ այն մտքի հետ, ներառական կրթության քաղաքականությունը որդեգրելով արդեն իսկ շատ առաջ ենք գնացել այն երկրներից, որտեղ դա չկա: Եվ խորապես հարգում եմ այն մարդկանց, ովքեր բերեցին Հայաստան այդ գաղափարը: Բայց ցավոք` չեմ կարող չնշել, որ ներառական կրթությունն ունի չլուծված բազմաթիվ խնդիրներ, որ դեռևս կայացած այն համարել չեմ կարող»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը:

«Հայ մայրեր» կազմակերպությունն ունի 150 փոքրիկ շահառուներ, որոնք ունեն նույն ախտորոշումը` մանկական ուղեղային կաթված: Ն.Մանուկյանը նշեց, որ երեխաների գրեթե կեսը այսօր սովորում է տարբեր դպրոցներում, Հայաստանի ամբողջ ծածկույթով, ստանում են ներառական կրթություն: Եվ ցավոք` ամեն օր մայրերը ահազանգում են այնպիսի խնդիրների մասին, որոնք իրականում պետք է վաղուց լուծված լինեին. «Եթե ներառական կրթություն ասվածը չկրեր ձևական բնույթ շատ դպրոցների տնօրենների և այս գործընթացը վերահսկող պաշտոնյաների համար, ապա այդ խնդիրները վաղուց պետք է լուծված լինեին: Իհարկե, կան նաև բացառություններ, բայց ամբողջ Հայաստանի կտրվածքով դրանք 2-3-ն են»:

Եվ խնդիրը ամենևին ֆինանսականը չէ: ՀԿ նախագահը նշեց, որ գումարները, որ պետությունը հատկացնում է այս ոլորտի խնդիրների լուծման համար այնքան մեծ են, որ եթե դրանք ծախսվեին հենց ուղիղ իրենց նպատակով և ցանկություն լիներ ոլորտը բարելավելու, ծնողների հետ համագործակցելու, ապա շատ խնդիրներ արդեն լուծված կլինեին. «Ամեն երեխայի համար պետությունը տարեկան հատկացնում է շուրջ 560 000 դրամ` ներառական կրթություն տրամադրելու համար: Սակայն դպրոցներում չկան տարրական պայմաններ ներառական կոչվելու համար, դրանք են` ֆիզիկական մատչելիությունը, պատրաստակամ և վերապատրաստված լավ մասնագետներ, տրանսպորտ և այլն: Շատ դպրոցի տնօրեններ մտածում են, որ օրական մեկ բուլկի գնելով և 200 դրամ երեխայի տրանսպորտի համար հատկացնելով իրենց դպրոցը դարձնում են ներառական, և հենց դա է աբսուրդը: Թեև կրկնում եմ` բարեբախտաբար կան բացառություններ»:

Ի դեպ, Ն.Մանուկյանը հաշմանդամություն ունեցող երեխային դպրոցում սնունդ տալն էլ է համարում խտրականություն, քանի որ եթե խոսում ենք հավասար կրթության պայմաններ ստեղծելու մասին, ապա դա նույնպես ընդգծում է, որ հատուկ կարիքներով երեխան առավելություն ունի մյուսների նկատմամբ, ինչը կոպիտ սխալ է: Նա նշեց, որ բազմից է առաջարկել այն գաղափարը, որ պետք է լինեն ծնողային խմբեր, իրազեկված և պատրաստված, որոնք կվերահսկեն ներառական գործընթացներն ու ավելի արդյունավեր կդարձնեն դրանց իրականացումը: Սակայն դեռ կոնրկետ ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել:

«Շատ անգամ մասնագետը մայրիկին հարցնում է` ինչպե՞ս պարապեմ երեխայիդ հետ: Ես չեմ հասկանում.... պատկերացնո՞ւմ եք: Կամ էլ ձևական բնույթի, ժամանակ վատնելով, երեխային տանում են հատուկ կահավորված սենյակ և 1-2 ժամ կորցնում այնտեղ ոչինչ չանելով, ուղղակի «պլյուս» դնելու համար: Եվ տարիներ են անցնում, իսկ երեխան ոչինչ էլ չի սովորում և մնում է զարգացման նույն մակարդակի վրա, այնինչ այս փոքրիկների համար ամեն օրը կարևոր է, մի քայլ է դեպի ինքնուրույնություն»,-ասաց մեր զրուցակիցը:

Ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ նաև ֆիզիկական մատչելիության խնդիրը, երբ շատ անգամ հենաշարժողական խնդիր ունեցող երեխայի դասարանը գտնվում է դպրոցի 3-րդ հարկում և երեխայի մայրը ամեն օր ստիպված է 30-35 կգ քաշ ունեցող երեխային բարձրացնել, հետո էլ սայլակը: Սա, ըստ Ն.Մանուկյանի, ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլև մայրիկի առողջության հանդեպ ծայրահեղ անտարբերություն: Եվ սա է, որ ևս մեկ անգամ ապացուցում է` գործ ունենք ոչ թե ներառման, այլ ձևական, ցուցադրական երևույթի հետ. «Գիտեք, կարող է մեկ վարչական շրջանում լինել երկու ներառական դպրոց, բայց դրանք լինեն իդեալական հարմարեցված, կատարելությանը մոտ մասնագետների կազմ ունենան և տրանսպորտ, որպեսզի փոքրիկը հասնի դպրոց: Սա կլինի արդեն ստացված ներառական համակարգ: Եվ կարծում եմ, որ լրագրողներդ ևս մեծ դերակատարում դրանում կարող եք ունենալ` լուսաբանելով ու ներկայացնելով իրականությունը»:

Անդրադառնալով այն երկու բացառիկ դպրոցներին` թիվ 20-ն ու թիվ 150-ը, «Հայ մայրեր» ՀԿ նախագահն ասաց, որ այդ դպրոցների հաջողության գրավականն այն է, որ տնօրենները համագործակցում են ծնողների հետ, լսում նրանց կարծիքն ու հարմարեցնում ամեն ինչ երեխայի կրթության իրավունքին համապատասխան. «Թիվ 76 դպրոցում այս պահին ունենք խնդիր. երեխան քաշով ծանր է, լավ սովորում է և մայրիկը ստիպված է 3-րդ հարկ բարձրացնել երեխային և նրա սայլակը: Սա իմ մատնանշած արհամարհական վերաբերմունքն է ծնողի և երեխայի նկատմամբ: Թիվ 82 դպրոցում, օրինակ, այդ հարցը լուծվեց, դասարանը տեղափոխվեց 1-ին հարկ և այսօր երեխան հանգիստ հաճախում է դպրոց: Կան այլ խնդիրներ ևս, օրինակ 169 դպրոցում վերջերս փակ ժողով էին կազմակերպել դասարանի բոլոր ծնողների հետ, բացի ներառական կրթություն ստացող երեխայի ծնողից: Երեխան աուտիզմ ունի և մայրն ուղղակի ահազանգել էր` ակնկալելով մեր միջամտությունը.... սրանք շատ պատմություններից մի քանիսն են, բայց շատ ցավալի են և կրկնվող»:

ՀԿ նախագահը հավաստիացրեց, որ իրենք հետևողական են լինելու, բարձրաձայնելու են և' վատը, և' լավը: Բայց ևս մեկ անգամ շեշտեց` այս ճանապարհին հաջողության գրավականը տնօրենի, մանկավարժների և ծնողների համագործակցությունն է, փոխադարձ հարգանքն ու իրազեկումն այս ոլորտում:

Թեմային առնչվող`
«Ո՛Չ պարոնայք և տիկնայք պաշտոնյաներ, տնօրեններ, ներառական կրթությունը շա՜տ թերություններ ունի»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}