Տարածաշրջան 14:37 02/12/2014

«Ադրբեջանի Նավթային ֆոնդի ռեզերվները «կուտեն» 2 տարվա ընթացքում, իսկ հետո երկրին ծանր ժամանակներ են սպասվում»

Ադրբեջանցիները կմնան ՌԴ-ում, կտեղափոխվեն Բելառուս կամ Ղազախստան, սակայն չեն վերադառնա: Նրանք կփորձեն դիմակայել ծանր ժամանակներին, կջանան այլ աշխատանք գտնել, նոր որակավորումներ ստանալ այլ բնագավառներում, քանի որ քաջ գիտակցում են` Ադրբեջանում շատ ավելի բարդ կլինի աշխատանք գտնել, քան թե Ռուսաստանում: Այս մասին ադրբեջանական Minval.az կայքի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ, փորձագետ Նաթիգ Ջաֆարլին:

«Հիմնական խնդիրն այնուհանդերձ այլ է: Կախված նրանից, թե ՌԴ-ում որքան կսրվեն տնտեսական խնդիրները և բնակչության եկամուտները կսկսեն նվազել` ըստ այդմ էլ կկրճատվեն այն նյութական միջոցները, որ ադրբեջանցիները ՌԴ-ից փոխանցում էին Ադրբեջանի իրենց հարազատներին: Իսկ այս հանգամանքը պոտենցիալ սպառնալիք է երկրի շրջանների համար, որտեղ կաճի սոցիալական լարվածությունը»,- ընդգծել է տնտեսագետը:

Նա նաև նշել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը` բյուջեն, բավականին արագ է ընդունվել. «Մենք հեռուստատեսությամբ` բանավեճեր, սուր քննարկումներ խորհրդարանում այդպես էլ չտեսանք: Ամեն ինչ անցավ, ինչպես միշտ` հանդարտ ու պաշտոնական: Ցավոք, ամեն տարի մենք ականատես ենք լինում բյուջեի ընդունման հենց նման մոտեցմանը: Երկրի բյուջեն վերջինիս զարգացման վեկտորն է առաջիկա 1-2 տարիներին, սակայն Ադրբեջանում դեռևս չի հաստատվել նմանօրինակ մոտեցում»:

Նրա խոսքերով` Ադրբեջանում բացակայում է ծրագրային-նպատակային մոտեցումը բյուջե պլանավորելիս. «Մենք հաճախ ենք լսում այն մասին, թե ինչպես են մեզ մոտ միլիարդավոր մանաթներ տրամադրվում ինչ-որ նախագծերի, սակայն որևէ մեկը մեզ չի ասում` արդյոք ինչ որակական փոփոխությունների են հանգեցնելու այդ փոխանցումները, ինչպիսի նպատակներ է իր առջև դրել պետությունը նման որոշումներ ընդունելիս»:

Անդրադառնալով մեկ բարելը 90 ԱՄՆ դոլար նավթի գնի պայմաններում բյուջեի ձևավորման խնդրին` փորձագետն ասել է, որ երկրի ղեկավարությունը հույսը դրել է Նավթային ֆոնդի պահուստային միջոցների վրա: Նա նկատել է, որ ըստ իշխանությունների տրամաբանության` եթե նավթի գինն անկում չապրի գալիք տարում, ապա բյուջեի հետ խնդիրներ չեն ծագի:

Ջաֆարլիի կարծիքով` ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի` շնորհիվ Նավթային ֆոնդի պահուստային գումարների կամ տրանսֆերների, որոնք աճում են:

«Երկրի ողջ բյուջեի 53 տոկոսը Նավթային ֆոնդից ուղիղ տրանսֆերներ են, իսկ բյուջեի ուղիղ կախվածությունը նավթային շահույթներից կազմում է 66 տոկոս, սակայն կա նաև անուղղակի կախվածություն նավթադոլարներից. դրանք այն ձեռնարկություններն ու կազմակերպություններն են, որոնք սպասարկում են նավթային սեկտորը, և սրանց եկամուտը ևս ձևավորվում է շնորհիվ նավթային շահույթների: Իսկ եթե ամփոփենք այս բոլոր սեկտորները, ապա կստացվի, որ մեր բյուջեի ավելի քան 75 տոկոսը կախված է նավթային եկամուտներից»,- նշել է տնտեսագետը:

Համաձայն նրա խոսքերի` ստեղծված իրավիճակում երկրի ղեկավարությունը պետք է որ բավականին լրջորեն մոտենար նավթի գնի կանխատեսումներին, սակայն նա որոշեց չխախտել բյուջեի ձևավորման «ավանդույթները»:

«Ըստ էության, ֆինանսների նախարար Շարիֆովն իրավացի է, երբ ասում է, թե բյուջեն ցանկացած դեպքում կատարվելու է:
Սակայն խնդիրներ ծագելու են Նավթային ֆոնդի եկամուտների հետ կապված, իսկ ընդհանուր առմամբ` լուրջ խնդիրներն ի հայտ կգան 2016-ից, երբ նավթի գինը կմնա ընթացիկ աստիճանին: Նավթային ֆոնդին փոխանցումները կհասնեն նվազագույնի: Ադրբեջանի իշխանությունների հանգստությունը կարելի է բացատրել լոկ ռեզերվների առկայությամբ, որոնք էլ, սակայն, իրենց հերթին հավիտենական չեն, ենթակա են սպառվելու: Ռեզերվները «կուտեն» 2 տարիների ընթացքում, այնուհետև մեզ սպասվում են բարդ ժամանակներ: Եթե կառավարությունն իրոք ցանկանար շրջանցել դրանք, ապա այժմ արդեն քայլեր կնախաձեռներ»,- նշել է փորձագետը:

Բացի այդ, փորձագետը շոշափել է ՌԴ-ի դեմ ուղղված պատժամիջոցների` Ադրբեջանի վրա այս կամ այն կերպ ազդեցության հարցը: Նրա կարծիքով` երկրի գյուղատնտեսության ներուժը բավարար չէ ներքին ու ռուսական շուկան զուգահեռաբար ապահովելու համար: Տնտեսագետը նկատել է, որ ադրբեջանական գյուղատնտեսական արտադրանքի` ՌԴ արտահանման ծավալների ընդլայնման մասին խոսելը դեռ չափազանց վաղաժամ է, քանի որ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ծավալների այդչափ աճը պարզապես անհնարին է:

Նյութեր թեմայի շուրջ`
«World Oil Outlook 2014». Ադրբեջանում նկատվում է նավթարդյունահանման խիստ անկում
Ո՞ւր է կորել Ադրբեջանի նավթային հիմնադրամի դրամական մուտքերի 60 տոկոսը. Haqqin.az



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}