Ալի Խամենեի. Թույլ չենք տա Իրանի ռազմական հաստատություններում ստուգումներ իրանականցնել
«Իրանը թույլ չի տա իր ռազմական հաստատություններում որևէ ստուգում իրանականցնել»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն այսօր «Էմամ Հոսեյնի» անվան ռազմական ակադեմիայում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների ընթացքում ժամանակ առ ժամանակ հնչող պահանջներին, մասնավորապես նշել է. «Բանակցությունների ընթացքում կրկին նոր պահանջներ են հնչում, ասում են, թե պետք է միջուկային ոլորտում աշխատող իրանցի գիտնականների հետ զրույցներ վարեն, այսինքն` հարցաքննություն անցկացնեն: Ես թույլ չեմ տա, որ օտարները մեր գիտնականների հետ հանդիպում ունենան»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամն, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները պահանջ են ներկայացրել, որպեսզի ստուգումներ իրականացնեն Փարչինի ռազմական հաստատությունում, սակայն մենք համաձայնություն չենք տվել: Իրանի Իսլամական Հանրապետությունն այդ հարցում շատ պարզ հայտնել է իր տեսակետը և այն փոփոխման ենթակա չէ»:
Հավելենք, որ ս.թ. ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»` Լոզանում արված համատեղ հայտարարության համաձայն` միակ հաստատությունը, որտեղ ուրան կհարստացվի, դա Նաթանզը կլինի: Ուրանի հարստացման Ֆորդոյի հաստատությունը կվերածվի միջուկային ֆիզիկայի կենտրոնի, իսկ Արաքի ծանր ջրի ռեակտորը միջազգային համապատասխան կազմակերպությունների աջակցությամբ կարդիականացվի. պլուտոնիումի արտադրության ծավալները կնվազեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում