Կրթության ու գիտելիքի հանդեպ պետք է լինեք պահանջատեր. Նախարարը շնորհավորել է
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսք է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ:
«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մասնավորապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են «իմ դպրոցը»:
Սիրելի ուսանողներ, մեկնարկում է նոր ուսումնական տարին: Կրթության ու գիտելիքի հանդեպ պետք է լինեք պահանջատեր, օգտագործեք ձեր լավագույն տարիները` որակյալ կրթություն ստանալու, բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար: Ժամանակակից աշխարհը նոր մարտահրավերներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը, և մեր կողմից իրականացվող գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը: Վստահ եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար կլինի կրթության և գիտելիքի վերաարժևորման տարի:
Սիրելի մանկավարժներ, դասախոսներ, ոլորտի ներկայացուցիչներ, կրթության համակարգում ներկայիս իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է մեր միասնական ու հետևողական աշխատանքով: Նոր ուսումնական տարին սկսենք աշխատանքային նոր լիցքերով ու եռանդով: Համատեղ ջանքերով կրթական համակարգը դարձնենք առավել կատարյալ, որակյալ ու մրցունակ: Մեզանից պահանջվում է լինել պատասխանատու և զգոն, քանզի մեր աշխատանքի արդյունքը վաղվա մեր կիրթ ու բանիմաց երիտասարդն է, մեր երկրի հենասյունը, մեր պետության զարգացման ու հզորացման գրավականը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ»,- նշված է նախարարի ուղերձում:
Այս մասին հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Գյուղական դպրոցների մասին շարքի պատմություններ՝
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի