«Թատրոնն ինչ է, խանութ, բազար կբացեն». Նիկոլայ Ծատուրյան
«Հայաստանում ինչ են բացում՝ շուկա, խանութ, այսինքն` առևտուր լինի, կուլտուրական օբյեկտ, մշակույթ ում է պետք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով այն փաստի մասին, որ 1991 թվականին Սոս Սարգսյանի կողմից հիմնադրված Համազգային պետական թատրոնը մինչև օրս սեփական շենք չունի, տեղակայված է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի շենքում:
«Սոս Սարգսյանն այնքան տառապեց, մինչև հողատարածք տվեցին թատրոնի շենք կառուցելու համար: Ցավոք, նա մահացավ և ամեն ինչ կանգ առավ: Հիմա թատրոնն ինչ-որ գումարներ է ուզում հավաքել կառուցելու համար, բայց չի ստացվում»,- ասաց նա:
Պետականորեն որևէ բան չեն անում, քանի որ, ըստ Ն. Ծատուրյանի. «Մշակույթի նկատմամբ շատ… թքած ունեն: Թատրոնն ինչ է, խանութ, բազար կբացեն»:
Հիշեցնենք, որ Թատրոնի կառուցման համար տարածք է հատկացվել Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում: Շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Լևոն Ղալումյանը:
Հիշեցնենք նաև, որ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ավելի վաղ Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման հետ կապված ասել էր. «Հույս միշտ էլ կա, այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն կա առաջնահերթությունների խնդիր»:
Նախորդող հրապարակումներ՝
Համազգային թատրոնն այդպես էլ չի կառուցվում
Համազգային պետական թատրոնի կառուցման համար հայտարարվում է համազգային դրամահավաք
Համազգային թատրոնի կառուցումը ձգձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով
Համազգային թատրոնի համար կառուցվելիք շենքը իրենից ներկայացնելու է կանաչապատ հարթություններ. «Մենք այստեղ շենք չենք դնում»
«Համազգային» թատրոնի շենքը կառուցվելու է ճարտարապետ Լևոն Ղալումյանի արվեստանոցի ներկայացրած էսքիզով
«Համազգային» թատրոնի շենքի էսքիզային նախագծի մրցույթն ավարտվել է. հաղթած երեք նախագծերից դեռ պետք է ընտրեն
«Համազգային» թատրոնի շենքի նախագծի մրցույթ է հայտարարված
«Համազգային» թատրոնն այլևս չի ուզում «թափառել». «Վաստակել ենք սեփական շենք ունենալու իրավունքը» (լուսանկարներ)