Մարզպետարանի պաշտոնյա. Հայաստանում կան ավելի վատ շենքային պայմաններ ունեցող դպրոցներ
«Մեր ուշադրության կենտրոնում է ոչ միայն Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը, այլև ամբողջ մարզի կրթական վիճակը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը:
Հիշեցնենք, որ այդ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դպրոցի ոչ բարվոք լինելու պատճառով անժամկետ դասադուլ են հայտարարել:
Վարչության պետը նշեց, որ այդ պաշտոնին նշանակվել է 3 ամիս 5 օր առաջ, գրեթե միաժամանակ մարզպետն է փոխվել:
«Ծնողները հարց էին բարձրացել, որ շենքային պայմանները բավարար չեն: Դպրոցում սովորում է 601 աշակերտ, որից 293-ը՝ տարրական դասարաններում, 308 աշակերտ՝ 5-9-րդ դասարաններում: Մինչ դասադուլ հայտարարելը, խնդրի մասին տեղյակ է եղել նաև մարզպետը, իր պաշտոնավարման կարճ ընթացքում մոտ 30 անգամ հարցը բաձրացվել է և քննարկվել»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան:
Օգոստոսի 30-ին մարզպետը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ու Մամիկոն Աբգարյանը եղել են դպրոցում, ծանոթացել են իրավիճակին, դիմել են կառավարությանը: Նա նշեց, որ Արագածոտնի մարզում և Հայաստանում կան ավելի վատ շենքային պայմաններ ունեցող դպրոցներ:
«Համարել, որ այստեղ խնդիրն ավելի հին է, այդպես չեմ գտնում: Ես կրթության քաղաքականության իրականացումը չեմ պայմանավորում միայն շենքային պայմաններով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է շենքի վթարային լինելուն, ապա վարչության պետն ասաց. «Դպրոցի տնօրինությանը մենք հանձնարարել էինք, որ «Սեյսմշին» ընկերության հետ կարող է պայմանագիր կապել ու որոշել, արդյոք այդ շենքը սեյսմակայո՞ւն է, թե՞ ոչ: Մինչ այս պահը մենք չունենք որևէ գնահատական: Այնպես որ շենքից ծերպեր են թափվում, ճեղքեր են առաջացել, դա դեռ չի նշանակում, որ շենքը վտանգ է ներկայացնում, կամ չի ներկայացնում: Չկա մասնագիտական գնահատական»:
Հիմա քննարկում են արդյոք դպրոցի՝ ոչ բարվոք վիճակում շենքը հիմնանորոգման ենթակա՞ է, թե՞ ոչ: Վարչության պետը, դասարանների ծանրաբեռնվածության թեթևացման համար բացի նոր մասնաշենքի կառուցումից անհրաժեշտ է համարում նաև մարզադահլիճի կառուցումը, քանի որ երեխաները ֆիզկուլտուրա անում են դրսում, եթե իհարկե եղանակը բարենպաստ է:
«Մենք համամեիտ են ծնողների, աշակերտների, ուսուցիչների հետ: Ոչ միայն համամաիտ ենք, այլև նրանց կողքին կանգնած ենք: Այնտեղ նաև գույքի ու դասագրքերի խնդիր կար, այդ հարցերը լուծվել են: Այստեղ չկան տարբեր կողմեր, կա մեկ կողմ՝ ինչպես անել, որ խնդիրը լուծվի»,-ասաց նա:
«Գյուղի դպրոցը» շարքը՝
Պատերազմի սլաքի տակ շնչող դպրոցը
Անկախության 1-ին տարեդարձին բացված կիսակառույց դպրոցն այս 23 տարում կիսակառույց էլ մնացել է
Տուն հիշեցնող շենքով և 16 աշակերտով. Դդմասարի դպրոցը
Պատուհանները փշրված են, հատակը՝ ավերված. Ազատամուտի դպրոցը
Կարկատան արած տանիքով ու բետոնե հատակով. Սվերդլովի դպրոցը
Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը
Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում
5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում
Հարակից հրապարակումներ`
- Անժամկետ դասադուլ՝ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում
- Աշտարակի դպրոցի ուսուցիչները սպառնում են անժամկետ գործադուլ անել
- «Մարզպետն ասաց՝ դպրոցի մասին խոսել է վարչապետի հետ, սպասենք, տեսնենք». Աշտարակի դպրոցի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները