Զինվորական ողջույն է, բայց խոնարհման վերաբերյալ պնդման հետ համաձայն չեմ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ կուրսանտների՝ գլխավոր դատախազին ողջունելու մասին
Քաղաքական
11:38 09/04/2025
Հայաստան

Զինվորական ողջույն է, բայց խոնարհման վերաբերյալ պնդման հետ համաձայն չեմ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ կուրսանտների՝ գլխավոր դատախազին ողջունելու մասին

ՀՀ Գլխավոր դատախազությունը տեսանյութ է տարածել այն մասին թե ինչպես է Աննա Վարդապետյանը ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս  անցկացնում։ Տեսագրությունից երևում է թե ինչպես են կուրսանտները ողջունելիս մի պահ խոնրահվում գլխավոր դատախազի առաջ, վերջինս էլ ձեռքերով հորդորում է նստել։

 Մարքեթոլոգ, գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է այդ երևույթին՝ գրելով.

«Դիմում եմ բոլոր լրատվականներին` լինեն իշխանամետ , թե՞ հակաիշխանական։ Տեսանյութ է ընկել աչքովս, որտեղ երկրի տիկին դատախազուհին մտնում է լսարան (երևի ռազմական ինստիտուտի) , որտեղ զինվորները նրան ողջույնի խոսք ասելով խոնարհվում են։ Հիմա հարցս բոլոր պատասխանատուներին։ Արա էդ շարային ո՞ր կանոնադրության մեջ կա նման բան գրված , որտե՞ղ է այդ գրողի տարած կետը։ Նույնիսկ երկրի գերագույն գլխավորի առջև պատվի առնելիս , թե ողջույնի խոսք ասելիս զինվորականը ավելի ձիգ ու արժանապատիվ կեցվածքով է կանգնում։

ՀՀ ԶՈւ զինվորականը խոնարհվում է միայն բացառապես մի դեպքում` զոհվածի հուշարձանի , զոհվածի դիակի ու երբեմն մեռելի առաջ։ Հիմա էդ ձեր անձնակազմից ո՞րդ էր սեղանին դրված։ Հիմա լրագրողներ ջան խնդրում եմ պարզեք , շարային կանոնադրությանը հակասող այդ իմպրովիզ-հրամանը` զինվորականի արժանապատվությունը վիրավորող, ո՞վ է տվել, ո՞ր մի ուսադիրով ստահակը»։

Պարզաբանումների նպատակով Panorama.am-ը դիմեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։

«Զինվորական ողջույն է, բայց խոնարման մասին պնդումը չեմ հասկանում, որտեղից են վերցրել, որ խոնարհվում են։ Կարծում եմ ինչ-որ մի պահ թերի են նկատել, այնտեղ խոնարհվելու դրվագ չկա, խնդրում եմ առավել ուշադիր նայել տեսանյութը։ Զինվորական ողջույն է, բայց խոնարհման վերաբերյալ ձեր պնդման հետ համաձայն չեմ»,-պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զինվորական ողջույն է, բայց խոնարհման վերաբերյալ պնդման հետ համաձայն չեմ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ կուրսանտների՝ գլխավոր դատախազին ողջունելու մասին