Երևանն ու Վենետիկը դարձան քույր քաղաքներ
Այսօր, դեկտեմբերի տասնհինգին, Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Վենետիկը դարձան քույր քաղաքներ: Համաձայնագիրը ստորագրեցին Վենետիկի քաղաքապետարանում` քաղաքապետ Ջիորջիո Օրսոնին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանից Իտալիա ժամանած հայկական պատվիրակությունը, իտալական կողմի ներկայացուցիչներ:
Վենետիկի քաղաքապետ Օրսոնին, ողջունելով ՀՀ Նախագահին ու ներկաներին, ընդգծեց ու կարևորեց հայ-իտալկան դարավոր բարեկամությունը:
«Հայ ժողովուրդը մասն է այս քաղաքակրթության»,- ասաց Ջիորջիո Օրսոնին և բաժանեց երկու երկրներին կապող բարեկամաշրջանը «Մխիթարից առաջ ու հետո»` նկատի ունենալով Մխիթար Սեբաստացուն:
Խոսելով Վենետիկի անունից` քաղաքապետը հավատացրեց` ի դեմս հայ համայնքի` Վենետիկը տեսնում է դաշնակցի, և նույն կերպ էլ վերադարձնում է այդ վերաբերմունքը:
Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Երևանի և Վենետիկի` քույր քաղաքներ դառնալու կապակցությամբ, հույս հայտնեց արդյունավետ համագործակցության և պաշտոնապես Վենետիկի քաղաքապետ Ջիորջիո Օրսոնիին հրավիրեց Երևան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012-ին հռչակվել է Գրքի մայրաքաղաք:
Նախագահ Սերժ Սարգսյանը իր շնորհավորական խոսքում շնորհակալություն հայտնեց Գրատպության հինգհարյուրամյակը Վենետիկում հրաշալի կերպով ներկայացնելու և կազմակերպելու համար:
«Մենք օտար չենք»,- ասաց Նախագահը` հավատ ընծայելով, որ նախնիների բարեկամությունը կհասցվի բարձր մակարդակի:
Հիշեցնենք, որ հայ գրատպության հինգ հարյուր ամյակի կապակցությամբ Հռոմում ու Վենետիկում մեկնարկել են միջոցառումների տոնական շարք:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն և Վատիկան: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ, ինչպես նաև` Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Թեմայի մասին` Սերժ Սարգսյանը Վատիկանում է. առաջին հանդիպումը Հռոմի պապի հետ էր
Հռոմը դիմավորեց, ինչպես այն… տեսանք
ՀՀ նախագահը հանդիպում կունենա Իտալիայի գործարարների հետ
Իտալիայի նախագահ. Երկու ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն
Ուշադրություն. Իտալացի գործարարները` Հայաստանում
ՀՀ Նախագահ. Այսօր փաստորեն բանակցում ենք ԵՄ հետ, որպեսզի նույն Իտալիայի հետ ունենանք ազատ առևտուր, որն ունեցել ենք 800 տարի առաջ
Հայաստանը Իտալիայի սրտում. Մխիթարյան միաբանություն
Այսօր Վենետիկում տրվելու է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը
Սերժ Սարգսյանը Մխիթարյան միաբանության մայրավանքում մոմ է վառել Հայաստանի Սփյուռքի և Արցախի համար
Վենետիկի «Կոռեր» թանգարանում բացվել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը
ՀՀ Նախագահ. Հայը եղել է ճանապարհ հարթող ու լուսավորող: Մենք այդ ուղուց չենք շեղվելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին